Նալոգ հավաքելուց զրկում ենք՝ ասում են՝ չեմ հավաքի հարկեր, որ ձեր մորուքավորների կառավարությունը չկարողանա թոշակներ վճարել

Նրա խոսքով՝ ճիշտ հարցադրում է, երբ ասում են՝ պետական պաշտոնյանի աշխատավարձը պետք է բարձրանա, բա թոշակառո՞ւն: Բայց հարց՝ ի պետական այն պաշտոնյան, ով պետք է զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, եթե բավարար չափով չվարձատրվեց, արդյոք կարողանալո՞ւ է արդյունավետ գործել:
«Ինչ խոսվում է, արդարացի է խոսվում: Այսօր շատ է խոսվում Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների չափերի մասին: Եվ, այո, շատ բան ճիշտ է ասվում: Եվ ես ասել եմ արդեն՝ 2019 թվականին պարգևատրումների նախկին ֆոնդը մենք ուղիղ 50 տոկոսով կրճատել ենք: Եվ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարով աշխատավարձ տալու ավանդաույթը միշտ ներկա է եղել: Այս վեճը իմ և համակարգի միջև սկսվել է մայիսից: Եվ ամենակարևոր ահազանգը, որ ես լսում եմ, հետևյալն է՝ իսկ արդյոք մենք հաշվե՞լ ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն: Չէ՞ որ ասում եմ՝ այս պետական կառավարման համակարգում 90 տոկոսով նույն մարդիկ են, և մենք գալիս ենք, առաջին գործով նրանց վարձատրությունը 50-70 տոկոսով կրճատում ենք, կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձն իջեցնում ենք, ասում են՝ գնա հարկեր հավաքի: Ասում է՝ չեմ հավաքում, չեմ հավաքի հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը՝ մորուքավորների, չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարողանա թոշակ վճարի, աշխատավարձ վճարի, որ բունտ լինի»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ երբ ասում են՝ հակահեղափոխություն, դա կոնկրետ պարամետրեր ունի: 2018 թվականի մայիսից ամենաառաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն: «Այդ համակարգում, իրենց պատկերացմամբ, 90 տոկոսով եղել են իրենց մարդիկ, և հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է՝ այո, մարդիկ 2018 թավականի հունվարին վատ էին ապրում, բայց գոնե թոշակ էին ստանում, գոնե աշխատավարձ էին ստանում: Բա պատկերացրեք այս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքվել, և չենք կարող աշխատավարձ տալ: Կարո՞ղ էր լինել նման սցենար, իհարկե, կարող էր, աշխատո՞ւմ էին ոմանք, որ նման սցենար լիներ, իհարկե, աշխատում էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց՝ այո, իր ղեկավարած կառավարությունը ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի կարողանա այս դրսևորումները կառավարել: