Հայաստանը կանգնած է վտանգի առաջ. Կենտրոնական բանկը սառը ջուր լցրեց Փաշինյանի ոգեւորության վրա.«168 ժամ»

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հավաստիացնում էր, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան եւ ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանք զուր հույսեր էին։ Չնայած առանց այդ ցուցանիշների էլ նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։
Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում, երբեմն՝ երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել դրա համար։ Մի բան, ինչը բնավ չի նկատվում կառավարության գործողությունների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության ներդրումային հոսքերի վրա, այլեւ հակառակն է եղել։ Մոտենում է կառավարության գործունեության մեկ տարին, իսկ այդ ընթացքում չի հաջողվել դնել որեւէ նոր, քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք։
Փոխարենը` ներդրումների նկատմամբ հարուցված խնդիրների պակաս չի եղել։ Կառավարության գործողությունների հետեւանքով իշխանափոխությունից հետո, անկախ նրանից, ինչ-որ առումով բարելավվե՞լ է մրցակցային միջավայրը, թե՞ ոչ, էապես ավելացել են Հայաստանի տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները։ Ընդ որում, դրանք շարունակվում են նաեւ այսօր։ Միամտություն է կարծել, որ այդ պայմաններում արտաքին կապիտալը կգա Հայաստան։
Գործունեության գրեթե մեկ տարում կառավարությունը որեւէ քայլ չարեց ներդրումների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ընդհակառակը` այսօր Հայաստանը կանգնած է միջազգային կառույցներում խոշոր ներդրողի հետ դատական լուրջ պրոցեսի մեջ հայտնվելու վտանգի առաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում