Հրադադարի պայմանագիրը պետք է կնքվեր Ադրբեջանի և ԼՂ-ի միջև. Ինչպես դրան միացավ Հայաստանը. «168 ժամ»

Նրա խոսքով՝ ինքն այն ժամանակ Հեյդար Ալիևին փորձել է համոզել հրաժարվել այդ քայլից՝ վստահեցնելով, որ հնարավոր չէ հասնել նրան, որպեսզի Երևանն իր ստորագրությունը դնի։
«Բայց Հեյդար Ալիևը պնդում էր, և ես պարզապես հարգանքից ելնելով, հասկանալով, որ նա փորձառու է, տարիքով, ի վերջո, զանգահարեցի Երևան։ Մեկուկես ժամից Երևանից զանգ է գալիս և Դավիթ Շահնազարյանը, ով այդ փուլում կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ուներ, հայտնում է, որ Հայաստանը ևս պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը:
Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երևան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում:
Հիմա չեմ խոսի այդ ուղղումների բնույթի մասին, դրանք ընդունելի էին, բայց այլ ժամանակահատվածում այդ ուղղումները կարող էին շաբաթով երկարաձգել խոսակցությունները պայմանագրի կնքման շուրջ, իսկ այս դեպքում ադրբեջանական կողմն ակնթարթորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ երկու ուղղումներին։
Երբ Մամեդովը ևս մեկ անգամ ստորագրեց, եկավ տեքստը նաև Երևանից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, իսկ հետո այդ վերանայված տեքստը ստորագրեց նաև Սամվել Բաբայանը, որը ԼՂ ԶՈՒ ղեկավարն էր»,- պատմել է Կազիմիրովը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լրացավ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: