Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

31 հուլ 2019 15:54

Հայաստանն ունի հզոր քիմիական մասնագետների բանակ, որոնք այսօր սովի են մատնված, շատերը լքել են Հայաստանը

Սփյուռքն էլ, ես էլ կարծում ենք՝ չի կարելի արդարադատության մակարդակն իջեցնել գետնին ու հետո սպասել, որ ներդրողներ կլինեն․ ներդրումներ կլինի միայն սարսափելի հայրենասեր անձերի կողմից, վերջ։ Եթե օտարերկրյա ներդրողները մտնեն Հայաստան, իմացեք, նրանց կողքին կանգնած է որեւէ մի հայրենասեր անձ, որն իրենց խելքը կերել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՀՄՖ նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը։
Գրիգորյանն ասաց, եթե նախկինում ներդրողների մոտ վախ կար երկրում որեւէ ներդրում անելու, հիմա այդ վախն ավելի է մեծացել․ «Վախը մեծացել է, սարսափել են։ Մի շարք ներդրողներ երկրից փախան»։


Հարցին՝ արդյոք հեղափոխությունն է նպաստել ներդրողների վախերին, թե՝ ոչ, Գրիգորյանն ասաց․ «Թավշյա բառն ինձ դուր է գալիս, հեղափոխությունն էլ ինձ համար ֆանտաստիկ է։ Հեղափոխություն տեղի չի ունեցել, եղել է վերարդատրություն։ Կա ապացույց, որտե՞ղ է Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը, որտե՞ղ են այն խոշոր միլիարդները, որոնք, փրփուրը բերաններին այսօրվա իշխանությունները հայտարարում էին։ Որտե՞ղ են, բանտերո՞ւմ, ոչ։ Բանտում գտնվում է մի մարդ, որը միակն է եղել, որ Հայաստանի տնտեսությունը զարգացրել է»։
Գրիգորյանը կարծում է, եթե երկրի արդյունաբերության զարգացման ծրագրերն այսօրվա իշխանությունները տեղ չհասցնեն, միեւնույն է, իրենք շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ․ «Մեր ներդրումային ծրագրերին չի լսել Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Հովիկը բայց ամենավերջում համաձայնություն տվեց Նաիրիտի համար, 2 շաբաթ հետո հանեցին, Կարեն Կարապետյանը բացարձակ դեմ էր։ Մեր կարծիքով, այս ամենի հետեւում կանգնած են սեւ ուժերը, որոնք մասնակցել են Նաիրիտի թալանին։ Այդ բոլորի մեջքին կանգնած են մեր արդյունաբերությունը քանդող ուժերը»։
Նա ասաց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երբ փոխնախարար էր ունեցել են հիանալի հանդիպում․ «Այդ տղան հենց դարձավ նախարար, ասեմ, որեւէ արդյունք չունեմ։ Հոյակապ փոխնախարար էր ՊՆ-ի փոխնախարար Դավիթ Փախչանյանը, անկաշառ, մասնագիտական բարձր որակով, ֆիզիկոս տղա էր։ Նա ազատվել է աշխատանքից, եւ մենք չունենք գործընկեր ՊՆ-ում»։
Նա հայտնեց, որ Հայաստանում ինժեներական քաղաք ստեղծելու գործին համագործակցում են նաեւ իրենք․ «Հանդիպում եմ ունեցել Էներգետիկայի փոխնախարարի հետ, ստացել եմ զարմանալի առաջարկ։ Վանաձորի քիմիական գործարանն, անկախ Նաիրիտից, մենք կփորձենք զարգացնել։ Վանաձորի քիմիական գործարանը մեր հետաքրքրությունների կիզակետներից մեկն է։ Մենք կարող են ստեղծել 10 հազար աշխատատեղ՝ միայն քիմիական արդյունաբերությունը վերականգնելով»։
Այն կարծիքը, որ քիմիան էկոլոգիայի թշնամին է, Գրիգորյանն ասաց․ «Դա տգիտություն է։ Քիմիան էկոլոգիայի բարեկամն է։ Միայն պետք է այնպես վարել աշխատանքները, որ էկոլոգիային օգնես, ոչ թե՝ վնասես, չի կարելի էկոլոգիան փրկել առանց քիմիայի։ Հայաստանն ունի հզոր քիմիական մասնագետների բանակ, որոնք այսօր սովի են մատնված, շատերը լքել են Հայաստանը։ Մենք մտնում ենք Նաիրիտի խնդրի մեջ, քանի որ ունենք մասնագիտական հզոր բանակ»։
Նա պատմեց, որ հեղափոխության առաջին օրերից իրենք ունեցել են բավականին լավ տրամադրվածություն, եւ երկրի արդյունաբերության զարգացման վերաբերյալ ծրագրերն ուղարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Նշված էին հետեւյալ ոլորտները՝ քիմիական արդյունաբերության վերականգնում, որպես առաջին քայլ Նաիրիտ գիտարտադրական միավորում, որպես զուգահեռ քայլ՝ Վանաձորի քիմիական գործարանի վերականգնումը։ Մենք կարծում էինք, որ մեր քայլը ողջունելի կլինի։ Մենք ներկայացրինք ռազմաարդյունաբերության հետ կապված մեր առաջարկությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների։ Սակայն պայմանագիրը չկատարվեց, եւ իմ հոլդինգի մի շարք ակտիվ անդամներ հրաժարվեցին Հայաստանի հետ որեւէ գործ զարգացնելու, քանի որ ներդրումային դաշտ ասածն իրենք չեն տեսնում»,- ասաց Գրիգորյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր