Կեղծ տեղեկություններ են տարածվում՝ Ադրբեջանում կորոնավիրուսից աղջիկ չի մահացել

Նշվել է նաեւ, որ այս թեմայի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվում, այդ թվում` ԶԼՄ-ների կողմից լուսանկարների եւ նյութերի վերնագրերի օգտագործմամբ, որոնք արհեստական խուճապ են ստեղծում: Տեղեկատվությունը, որն օգտագործվում է կեղծ հասարակական կարծիքը ձեւավորելու համար, հերքվում է, քանի որ այն չի արտացոլում ճշմարտությունը:
Այդպես, Բաքվի բնակչուհի, 1994 թվականին ծնված Նազակետ Ռամազանովայի` թոքաբորբից մահվան փաստի կապակցությամբ, որը տեղի է ունեցել փետրվարի 29-ին երրորդ կլինիկական հիվանդանոցում, ոստիկանությունը եւ դատախազները դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ ուսումնասիրել են դեպքի վայրը եւ մահացածի դին: Մահվան պատճառները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել: Մահացածից վերցված նմուշներում վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել:
Խստագույն միջոցներ կձեռնարկվեն լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի այն օգտատերերի նկատմամբ, որոնք հասարակության մեջ սխալ կարծիք ձեւավորելու նպատակով կանխամտածված կերպով ոչ ճշգրիտ տեղեկատվություն են տարածել, խոստանում են Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում: