13:54 - Տեսանյութ. Ինչի վրա են ծախսվել գումարները,Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, բայց տաքությունով գնում ենք հիվանդի մոտ         13:53 - Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ, լսել տարբերվող կարծիք, և այդ ամենը բերեց հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի      13:34 - ԱԺ պատգամավորները վրդովվել են. Թորոսյանը եզակի ճիշտ կանխատեսում էր արել, մինչև հիմա այդ հաշվարկները չե՞ք արել    

30 ապր 2020 12:28

Դժվար է լինելու.պարզ է, փակված այլեւս հնարավոր չէ շարունակել.կարողանալու ենք սպասարկել մոտ 1500 ծանր դեպք

Մենք մի քանի պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, այսպես դժվար է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ աշինյանը:


«Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել եւ հասնել նրան, որ  այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Ես տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:


Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչեւ առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր:


Հետեւաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կանոնների հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետեւ փակված այլեւս հնարավոր չէ շարունակել»,-ասաց վարչապետը:


Նա հավելեց, որ Նոր քաղաքականության պայմաններում, երբ ասիմպտոմ եւ թեթեւ վիճակում գտնվող վարակվածներին տուն ուղարկեն, կարողանալու են սպասարկել մոտ 1500 ծանր դեպք՝ հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման կարիք կունենան:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր