ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

16 մայիս 2020 12:16

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ևս 100 փաստ

«Ասուլիսը նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին», -սկսելով իր 8-րդ ասուլիսը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընթերցեց «100 փաստ՝ նոր Հայաստանի վերաբերյալ» վերնագրով հերթական տեղեկանքը։


Վարչապետը հայտարարեց, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով 18 հակաճգնաժամային միջոցառում է իրականացվել, որից 7-ը տնտեսական և 11-ը սոցիալական ուղղվածության։


Ըստ նրա, երեկվա դրությամբ դրանց շրջանակում հատկացված 84.4 մրդ դրամից օգտվել է 48 400 իրավաբանական անձ և 1.1 մլն. ֆիզիկական անձ:


Վարչապետն ընթերցեց յուրաքանչյուր ծրագրով հատկացված աջակցությունները՝ դրանք ներկայացնելով, որպես 100 փաստերից մեկը:


Առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարողի ձեռք բերած 31.7 մլրդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները և, ըստ վարչապետի, աշխատավարձերի, հարկերի վճարման նպատակով ձեռք բերված վարկերը սուբսիդավորվել են ամբողջապես. վարկը հասանելի է եղել 0 տոկոսով:


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի մասով սուբսիդավորվել է 6-10 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի են եղել 2-6 տոկոսով և այս ծրագրով վարկի մայր գումարը մարելու համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:


Վարչապետը վաճառել է իր «Հունդա»-ի մակնիշի ավտոմեքենան և գումարը դրամով պահել բանկում


Վարչապետը հայտնեց, որ ութերորդ միջոցառման շրջանակներում Կառավարության կողմից տուժած ոլորտների 120.828 վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի բաշխվել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ և մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:
Հակաճգնաժամային իններորդ միջոցառմամբ 0 -18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, յուրաքանչյուր երեխայի համար ստացել են 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 166 հազար երեխա, բաշխվել է՝ 4.4 միլիարդ դրամ:


Հակաճգնաժամային տասներորդ միջոցառմամբ, ըստ վարչապետի, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն եղել է 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։
Վարչապետն շեշտել է, որ 10-րդ և 8-րդ ծրագրով հսկիչ դրամարկղային մեքենաներով աշխատաղներին աջակցության չափն էականորեն ավել է եղել քան նրանք, որոնք ընդհանրապես չեն գրանցել շրջանառությունը:


34-րդ փաստի շրջանակներում վարչապետը ներկայացրեց, որ 100 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե հարկ վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, աճը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է11.3 տոկոս, իսկ 2018-ի համեմատ 37.4 տոկոս: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խոշոր հարկ վճարողների ցանկի վճարած հարկերի անհամաչափության նվազում է արձանագրվել: «Ցանկի ամենախաշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի հարաբերակցություը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է 171 անգամ, նախորդ տարվա՝ 179-ի և 2018 թվականի 180-ի փոխարեն»,- հատնեց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2019-ին բանկերի կողմից տրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոսմ, նախորդ տարվա 59 տոկոսի փոխարեն: Ավանդների դոլարիզացման մակարդակը, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019-ին կազմել է 59,3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Իսկ 2017-ին այդ ցուցանիշը 62,4 տոկոս է եղել:


«Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են վստահում դրամին: Ես էլ նույն կերպ եմ վարվում: Վերջերս իմ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան վաճառեցի և դրանից ստացված գումարը պհում եմ բանկում դրամով»,- հայտարարեց վարչապետը և կարծիք հայտնեց, որ պետք է ազգային դրամին վստահությամբ վերաբերվենք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր