Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

25 հուլ 2020 16:36

Բացօթյա տարածքներում համատարած դիմակների կրման պատճառով նկատելիորեն ավելացել են սնկային հիվանդությունները». դեղագետ

«Վերջին շրջանում նկատելիորեն աճել են բորբոքային և սնկային հիվանդությունների տեմպերը, և սա պայմանավորված է բաց տարածքներում անդադար դիմակ կրելու պարտադրանքով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական Բարեփոխումների Ազգային Խորհրդի համահիմնադիր, դեղագետ Գոռ Վերմիշյանը։ Վերջինիս հետ խոսել ենք, թե որքանով է դիմակների պարտադիր կրումն այդ թվում բացօթյա տարածքներում նպաստում կորոնավիրուսի դեմ պայքարին։


«Եթե նայենք կորոնավիրուսի տարածման տեմպերին, ապա մի քանի պարզ օրինակներով կարող ենք վերլուծել, որ այսպիսի տեմպերի պատճառներն ավելի շատ կապված են ոչ թե դիմակ կրել – չկրելու հանգամանքով, այլ շատ ավելի այլ հանգամանքներով պայմանավորված,- նկատել է դեղագետը և հավելել,- ըստ իմ ունեցած տեղեկությունների, բավականին բացթողումներ կան առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում, որտեղ ջերմություն, հազ և թուլություն ունեցող, հոտի, համի բացակայության ախտանիշներով հիվանդներին անմիջապես թեստավորման չեն ենթարկվում, ռենտգեն հետազոտությունների չեն ուղարկում։ Այդ մարդկանց տուն են ուղարկում՝ նշանակելով միայն վիտամին C։ Մեկ շաբաթ անց այդ մարդիկ հետ են վերադառնում արդեն հիվանդության ավելի բարդացած վիճակով, էլ չասենք, թե քանի հոգու հետ են նրանք շփվում այդ ողջ ընթացքում»։


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի ընթացքում, անդրադառնալով կորոնավիրուսային վարակով պայմանավորված երկրում տիրող համաճարակային իրավիճակին, հայտարարել էր, որ առաջին անգամ՝ երկար դադարից հետո նկատվել է վիրուսի աճի տեմպերի նվազում։ Մեզ հետ զրույցում, սակայն, դեղագետ Գոռ Վերմիշյանը նկատում է. «Վերջին շրջանում նկատելիորեն աճել են բորբոքային և սնկային հիվանդությունների տեմպերը, և սա պայմանավորված է բաց տարածքներում անդադար դիմակ կրելու պարտադրանքով։ Այս մասին արդեն իսկ խոսում են շատ մասնագետներ և շուտով այս լուրը հասանելի կլինի բոլորին։ Որպես մասնագետ, ես համոզված չեմ, որ բաց տարածքներում դիմակ կրելը պաշտպանիչ դեր ունի։ Այս հանգամանքով պայմանավորված իմ մտահոգությունները մի քանիսն են՝ ելնելով պարետի հուլիսի 8- ի որոշումից, ծանր թոքային կամ սրտի անբավարարվածության հիվանդություն ունեցող հիվանդներին թույլ տրվեց բաց տարածքներում դիմակ չկրել։ Այստեղ հարց է ծագում՝ իսկ մ՞իթե հենց այդ հիվանդները չեն, որ առավել խոցելի խմբում չեն, որոնք ավելի հակված են վարակվելու տարբեր հիվանդություններով»։


«Փաստինֆո»-ի այն հարցին՝ ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակում թույլ տրված բազմաթիվ անճշտությունների և մասնագիտական սխալների հետևանքով ստեղծված իրավիճակի համար՝ Գոռ Վերմիշյանը պատասխանել է. «Ցանկացած պայմաններում՝ կլինի համաճարակ, պատերազմական իրավիճակ, խաղաղություն, թե ծաղկման շրջան, պատասխանատվությունը միշտ մնում է իշխանությունների ուսերին»։


Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր