Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ          Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում       «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է    

29 հուլ 2020 18:20

Տեսանյութ.Ինչո՞ւ է ջնջված հեղափոխական պոեզիան՝ Չարենցը, Տերյանը, չկա Վանո Սիրադեղյանը, ինչը ամոթ է

«Հայացք» մամուլի ակումբում բանաստեղծ, լրագրող Տիգրան Պասկևիչյանը խոսեց գրականության և դպրոցի մասին:
Տիգրան Պասկևիչյանը կրթական համակարգում կատարվող փոփոխությունները դրական է գնահատում, բայց կարծում է, որ այս գործընթացում մի շարք հարցեր են առաջացել:
 
Նրա խոսքով, մեր հասարակության մեջ արդեն տասնամյակներ շարունակ կա լուրջ տատանում՝ ազգային թերարժեքության և գերարժեքության միջև. «Միշտ ասում ենք՝ մենք ինչ ժողովուրդ ենք, ինչ գրականություն, ինչ պատմություն ունենք, մյուս կողմից էլ այն գերարժեքությունը, որ ում արյան մեջ հայկական փոքր մազ ենք գտնում, որոշում ենք, որ այդ մարդիկ հայ են, որ մենք համաշխարհային ազգ ենք, համաշխարհային առաքելություն ունենք և այլն։ Այս երկուսի հարցը պետք է լուծի կրթական ծրագիրը գրականության, պատմության դասավանդման միջոցով»,-ասաց Տիգրան Պասկևիչյանը, հավելելով, որ 88-ին, երբ հանդիպել էին Փարաջանովի հետ, տղաներից մեկը հարցրել էր՝ ճի՞շտ է, որ Փիրոսմանին հայ է: Ի պատասխան Փարաջանովն ասել էր՝ Սարյանն ու Մինասը ձեզ քիչ ե՞ն:
 
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերում հեղինակների ընտրությանը, Տիգրան Պասկևիչյանը նշեց, որ, եթե խոսքը կամընտրականության մասին է, ապա այդ ցանկում պետք է լինեին բոլորը՝ Վահրամ Մարտիրոսյանը, Հրաչյա Բեյլերյանը, Վիոլետ Գրիգորյանը, Տանյա Հովհաննիսյանին ընդհանրապես մոռացել են. «Մարդիկ կան, որ լուրջ գրական փաստեր են ստեղծել մեր գրականության մեջ, բայց քանի որ այսօր ինչ-ինչ պատճառներով Ֆեյսբուքում չկան, սոցիալական ցանցերում ներկա չեն, ակտիվ գործունեություն չեն ծավալում, այդ մարդիկ մոռացվում են: Օրինակ Արմեն Դավթյանը, այսօր այդ մարդը թողել է պոեզիան, զբաղվում է պատմական հետազոտություններով, ու չկա ֆեյսբուքում, նրան մոռացել են: Կամ Վահագն Աթաբեկյանը՝ մարդը դիվանագետ է, Հայաստանի շահերն է ներկայացնում դիվանագիտության մեջ, իրավունք չունի լինել սոցցանցերում, ուրեմն ի՞նչ, իրեն պետք է մոռանանք», նկատեց Պասկևիչյանը:
 
Տիգրան Պասկևիչյանը նաև շեշտում է՝ ցանկերում չկա Վանո Սիրադեղյանը, ինչը ամոթ է․ «Չկա ցանկերում Վանո Սիրադեղյանը, և դա ամոթ է, եթե անգամ նա հետախուզման մեջ է, այդ հարցերը կապված են քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ, ոչ թե գրող Վանո Սիրադեղյանի հետ: Վանո Սիրադեղյանի նման քանի՞ արձակագիր ունեք, որ նրան դուրս եք թողել: Նման կերպ վարվելը նույն սովետական մտայնության հեևանք է Պարույր Միքայելյան կար, որը թարգմանիչ էր, թարգմանել էր Գյոթեի «Ֆաուստը»: Քանի որ մարդը գնաց Գերմանիա, «Ֆաուստը» հայերեն երկրորդ հատորը չունեցավ, իսկ նրա «Ճանապարհորդ ոզնին» հավաքեցին գրախանութներից»:
 
Տիգրան Պասկևիչյանը առաջարկում է դպրոցական դասերը վերածել պրեզենտացիաների, քանի որ ըստ նրա՝ ավանդակական մեթոդով աշակերտները այսօր չեն ընթերցի կարևոր ստեղծագործություններ․ «Ես կառաջարկեի դասերը վերածել պրեզենտացիաների: Եթե վերցնենք Սերվանտեսի «Դոն Կիխոտը» և սարքենք պրեզենտացիա՝ Դոն Կիխոտը թարգմանություններում, Դոն Կիխոտը նկարչության մեջ, Դոն Կիխոտը՝ կինոյում, երեխայի համար հետաքրքիր կլինի: Մեզ պետք է, որ իրենք ինֆորմացիա ստանան նաև սովորեն հետազոտելու արվեստը: Եվ հետո կարող է քննություն կոչվածը լինի ոչ թե այնպես, թե ինչ էր Խաչատուր Աբովյանի ձիու անունը, այլ երեխային ասվի՝ մի հատ Աբովյանի մասին սեփական հետազոտությունդ արա, բացատրի էդ ժամանակի պատմական հետնախորշերը, լեզվի հարցը: Այդպես մարդը սովորում է վերլուծել»:
 
Պասկևիչյանի ստեղծագործություններից ցանկում ներառված է լուսանկարիչ Գերման Ավագյանին նվիրված  գործը, բանաստեղծը կարծում է, որ գործը ընտրելիս հանձնաժողովը չի ծանոթացել իր ստեղծագործական ամբողջական շտեմարանին, և այդ ստեղծագործությունը ցանկում հայտնվել է Ֆեյսբուքից. «Ես չեմ ուզում, որ իմ ստեղծագործությունը որևէ ուսուցիչ հանձնարարի աշակերտին, ես կուզենամ, որ ուսուցիչը ստեղծի այնպիսի միջավայր, որ աշակերտն ինքը գնա փնտրի, գտնի ու կարդա: Ինչո՞ւ է ջնջված հեղափոխական պոեզիան՝ Չարենցը, Տերյանը և ինչու է դուրս թողնված սոցռեալիզմը»,-նշեց Տիգրան Պասկևիչյանը, տպավորությամբ, որ գրականության ցանկն այնպես է ստեղծված, որ երեխաները չկարդան, մինչդեռ պետք է հակառակը լիներ:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ այն առումով, որ սխալ մատուցման հետևանքով աշակերտները կարող են պարզապես չսիրել հեղինակներին և նրանց ստեղծագործությունները։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր