Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

12 նոյ 2020 15:31

Ղարաբաղի հինգ շրջանների անցումը Բաքվին.Եթե մենք գնայինք այդ ճանապարհով, կարվեր առանց արյան

Եթե հնարավոր լիներ Ղարաբաղի հարցով ավելի շուտ համաձայնության գալ դիվանագիտական ճանապարհով, ապա հինգ շրջանները միևնույնն է անցնելու էին Բաքվին, բայց խաղաղ ճանապարհով, ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ կնախընտրեին, որ ամբողջ հակամարտությունը վաղուց կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա։

«Եթե մենք գնայինք այդ ճանապարհով, արդյունքը, հավանաբար, գործնականում նույնը կլիներ։ Ինչ վերաբերում էր հինգ, ապա երկու շրջանների ազատագրմանը, ապա այն առաջին հերթին կարվեր առանց արյան, և երկրորդ, դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ միասին»,-ասել է Լավրովը։

Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի գլխավորությամբ չի ընդլայնվում

Մինսկի խումբը շարունակում է գործել։ Այն մոտ 10 երկիր է, որում ներառված է նաև Թուրքիան, և Մինսկի խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղով, այն պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները։ Խոսելով ԼՂ կարգավորման գործում Թուրքիայի դերի մասին՝ ասաց Սերգեյ Լավրովը։

«Մինսկի խմբի յուրաքանչյուր անդամ ունի լիարժեք իրավունք՝ հայտնելու իր դիրքորոշումները, առաջարկություններ անել։ Եվ համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն դրանց։ Չկան պլաններ ընդլայնել համանախագահ եռյակը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ»,-ասաց Լավրովը։

Լավրովը նշեց, որ համանախագահ երկրների հետ մշտական կապի մեջ են և հաջորդ շաբաթ սպասում են ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահներին Մոսկվայում, որտեղ նրանց կներկայացվի, թե ինչպես են իրականացնում խաղաղապահությունը, ինչպես նաև քննարկումներ կանեն, ինչպես նպաստել խաղաղ կյանքի վերադարձին՝ հաշվի առնելով ԼՂ-ում ու դրա շուրջ բոլոր էթնո-դավանաբանական համայնքների իրավունքները։ 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չենք դնում

«Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը քաղաքական գործընթացի գլխավոր թեման է, այն որոշված չէ, այս մասին ասել է նաև նախագահ Ալիևը։ Մենք ելնում ենք նրանից, որ ստատուսը կորոշվի կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք, որ օգնենք վերականգնել էթնո-դավանաբանական  համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես եղել է երկար տարիներ մինչև պատերազմը՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։

Ստատուսը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչպիսի իրավունքներ ունեն բոլոր նրանք, ովքեր ապրել են ԼՂ-ում ու իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և իհարկե նրանք, ովքեր այս ողջ ընթացքում ապրել են այդ տարածքում։ Սա վերաբերվում է և ադրբեջանցիներին, և հայերին։ Պետք է վերականգնել վստահությունը, միջէթնիկ խաղաղությունը, ամենօրյա կյանքը։ Սա հեշտ չէ անել ու մենք այստեղ արհեստական ժամկետներ չենք դնում»,-ասաց Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր