«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 դեկ 2020 15:27

Ղարաբաղն ուներ ամենաշահեկան դիրքը,իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի,ռազմական գործողությունները կարող են վերսկսվել

Հայաստանը կանգնած է դժվար մարտահրավերի առջեւ, եւ դրա հնարավորությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների իրական խորացումն է: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, ով ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ:


Նրա խոսքով` միգուցե պետք է նոր պայմանագիր կնքվի արդեն միութենական պետության շրջանակներում, միգուցե Հայաստանում կարող է Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացման հանրաքվե անցկացվել: «Սպառնալիքները, որոնց բախվել են հայ եւ ռուս ժողովուրդները մեկ դար առաջ, այժմ նույնպես արդիական են: Հայ հասարակությունը պառակտված է, սակայն Հայաստանը հնարավորություն ունի հաղթահարել հետեւանքները եւ շարժվել Ռուսաստանի հետ դաշնակցային բարեկամական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ: Իսկական ընկերները ճանաչվում են դժվարին պահերին: Հենց Ռուսաստանն էր կանգնեցրել սարսափելի սցենարը, բացի այդ պահպանվել են այն տարածքները, որոնք պահպանվել են, մարդասիրական օգնություն է տրամադրվում: Անհրաժեշտ է հաղթահարել հասարակության պառակտումը: Ղարաբաղյան իրադարձությունների պատճառած անկազմակերպությունը բացասաբար է ազդում մարդկանց տրամադրությունների վրա: Այս դեպքում եկեղեցին պետք է լուրջ համախմբող դեր խաղա` մարդկանց քաոսից զերծ պահելու համար: Ոչ մի «մայդաններ» ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Մենք տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում այդպիսի ելույթները»,- ասել է Կոտենոկը:


Նա պարզաբանել է, որ այժմ անհրաժեշտ է ատամները սեղմած կատարել ստորագրված հայտարարության պայմանները, ստանալ խաղաղապահ զորակազմի աջակցությունը` որպես անվտանգության երաշխավորի, բանակցել նույնիսկ այդպիսի հակառակորդի հետ: «Հենց նորմալ երկխոսության բացակայությունը հանգեցրեց ռազմական գործողությունների, եւ դա, հաշվի առնելով այն, որ հետխորհրդային տարածքում բոլոր չճանաչված հանրապետություններից Ղարաբաղն ուներ ամենաշահեկան դիրքը: Ղարաբաղը պետություն է, թեկուզ` չճանաչված: Ամեն դեպքում, ոչինչ ավարտված չէ, իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի, զինադադարը շատ փխրուն է,  ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Հայաստանը պատրաստվելու քիչ ժամանակ ունի. պետք է զբաղվել ակնհայտ ռազմական խնդիրների լուծմամբ եւ արդիականացնել տնտեսությունը: «Պարտված բանակի» բարդույթը պետք է հաղթահարել»,- եզրափակել է ռազմական թղթակիցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր