Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

23 հուն 2021 15:55

Բայդենի դեմ «թակարդ են լարում» այս «դաշնակիցները», նրանց շահերից չի բխում Թրամփի հեռանալը

Իրանական Tehran Times թերթն անդրադարձ է կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածության հնարավոր թուլացմանն ուղղված Իսրայելի մտահոգություններին:


Համաձայն թերթում հրապարակված կարծիքի, Իսրայելի շահերից չի բխում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալը, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների հնարավոր բարելավումը ձեռնտու չէ Իսրայելին: Հենց Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին է Միացյալ Նահանգները դուրս եկել Իրանի միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA)) և Իրանի դեմ «առավելագույն ճնշման» քաղաքականություն սկսել:


Սակայն այս ամենն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերին` ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հաղթանակով, ինչն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին դրդում է նոր արշավ սկսել` Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա սրացումների հնարավոր թուլացման դեմ:


«Իսրայելն ակնհայտորեն մտահոգված է 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձով», - գրված է թերթում:


Վկայակոչելով հունարի սկզբին Jerusalem Post-ում լույս տեսած հրապարակումը` Իրանի միջուկային ծրագրի արխիվից գողացված փաստաթղթերի մասին, թերթը նշում է` որ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը զբաղված է Բայդենի վարչակազմին իր կեղծ փաստաթղթերով տպավորելու գործով: Բացի այդ, ըստ Tehran Times-ի, Իսրայելն աշխատել է Պարսից ծոցի արաբական որոշ պետությունների հետ վերջերս իր հարաբերությունների կարգավորումը ներկայացնել որպես նոր գործոն, որը Բայդենը պետք է հաշվի առնի Իրանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:


«Իսրայելը և նրա նոր արաբ դաշնակիցները շարունակում են պնդել, որ Բայդենի վարչակազմը պետք է խորհրդակցի նրանց հետ նախքան համաձայնագրին միանալը», - գրված է թերթում: Ի պատասխան վերոնշյալ երկրների մտահոգությունների, ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Թոնի Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու գործընկերները կլինեն ԱՄՆ-ի հետ միևնույն կողմում` ավելի երկար և ամուր համաձայնություն փնտրելու նպատակով:


Բայց Բայդենի վարչակազմը պետք է տեղյակ լինի այն թակարդի մասին, որը իր համար լարում են այս «դաշնակիցները»: Բայդենի վարչակազմի կողմից, այդ դաշնակիցներին հանգստացնելու ցանկացած ջանք, ձախողման բաղադրատոմս է, նշում է Tehran Times-ը:


ջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր