Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման          ՀԱԿ-ը «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել, շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ       Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում    

09 փետ 2021 10:45

Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը, որից հետո մեկը մյուսի հետեւից կարող են ակտիվանալ բոլոր հակամարտությունների օջախները

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհը կանգնած է պատերազմի նախաշեմին․ չափազանց մեծ զգոնություն եւ կամք է պահանջվում կարմիր գիծը չհատելու համար, հակառակ դեպքում այն կլինի ամենաարյունալի պատերազմը մարդկության պատմության մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը, որից հետո մեկը մյուսի հետեւից կարող են ակտիվանալ բոլոր այն հակամարտությունների օջախները, որոնք այս կամ այն կերպ սառեցվել էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ազդակները շատ են, գնահատականներ են հնչում, որ այսօրվա իրողությունները նման են 1939 թ. իրավիճակին։

Սառը պատերազմի տարիներին բնորոշ ակտիվությամբ այսօր եւս պետությունների մեծամասնությունն ակտիվորեն մասնակցում է սպառազինությունների մրցավազքին։ Մեր օրերում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց զենքի նորագույն տեսակները կոչված են անհպում պատերազմների ապահովմանը, որոնք բոլորովին նոր հարթություն են տանում պատերազմների բնույթն ու դրա հետեւանքով մարդկային կորուստները։ Դրա ականատեսը եղանք Արցախում, որտեղ կիրառվեցին ժամանակի նորագույն զենքերն ու տեխնոլոգիաները, ինչպես նաեւ շրջանցվեց քիմիական զենքի կիրառման տաբուն՝ միջազգային իրավունքի սկզբունքներին հակառակ։


Ի վերջո, աշխարհի տարբեր ծայրերում ռազմական բախումների եւ պատերազմական գործողությունների դեպքում մեր երկիրը նույնպես հայտնվելու է ամենաթեժ կետում։ Այս վտանգներին դիմակայելու համար գլխավոր հարցը դառնում է սեփական անվտանգային շահերից ելնելով՝ արդեն գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունները թարմացնելն ու նոր դաշնակիցներ ձեռք բերելը։ Սա առավել հրատապ է դառնում թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր