Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

18 մայիս 2021 16:48

Սև լիճը դառնում է Գոլանի բարձունք,թշնամուն այդ ջուրն անհրաժեշտ է, իրենք գումարն ունեն այդ տարածքները զարգացնելու համար

ՀՀ Ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ Ազգային արխիվում պահպանվում են բազմաթիվ փաստեր այն մասին, որ Սև լիճը երբեք չի պատկանել Ադրբեջանին, ավելին՝ նա համոզված է, որ նույնպիսի արխիվ ունեն նաև Ադրբեջանում, արխիվներ պահպանում են նաև Ռուսաստանի Դաշնությունում։

«Այստեղ խնդիրն արխիվները չեն, այլ այն, որ Սև լիճը դառնում է Գոլանի բարձունք, այսինքն՝ որտեղ ջուր, այնտեղ կյանք։ Թշնամուն այդ ջուրն անհրաժեշտ է այդ տարածքները զարգացնելու համար, իրենք այդ գումարն ունեն զարգացնելու համար, ուստի անհրաժեշտ է  ջուր։ Հատկապես Սև լիճը, որի ջուրը բնական, սառնորակ ջուր է»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Ըստ նրա, այսօր շատերը չեն պատկերացնում, որ ժամանակին Հայաստանն ու Ադրբեջանը լինելով Խորհրդային Միության կազմի մեջ՝ մեկ պետություն էին համարվում, բաժանվելով երկու վարչական շրջանի, հետևաբար՝ Սև լիճը բաժանվել էր երկու մասի, որպեսզի երկու վարչական շրջաններն էլ կարողանային դրանից օգտվել։

«Հիմա իրենք եկել, գրավել են, ու առաջացել է այսպիսի վեճ, սա ես կարող եմ համեմատել իսրայելասիրիական «Գոլանի բարձունքներ» հասկացողության հետ։ Ես սրա հետ կապված ունեմ նաև քարտեզ ու կարող եմ այն տրամադրել, Խորհրդային Միության վարչական շրջանների բաժանման քարտեզը, որտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է։ Այդ քարտեզում ամեն ինչ պարզ երևում է։ Մինչև 1988 թվականն այն երկու կողմինն է եղել, 1992 թվականին, երբ այդ տարածքները մենք ազատագրեցինք, 30 տարի որևէ խնդիր չէր առաջացել։ Սա մի խնդիր է, որը նոր է առաջացել, երբ 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ առաջացավ սահման, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել, որովհետև շատերի մտքով չի անցել, որ մի օր նման խնդիր կառաջանա»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորները ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր