Եթե որևէ ուժի ցուցակի բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից, կնշանակի, որ խորհրդարանում կմնան մյուս ուժերը

«Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։ Իսկ այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, ովքեր Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-պարզաբանեց ԿԸՀ նախագահը։
Նրա խոսքով՝ եթե որևէ ուժի ցուցակի բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից, դա նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, և խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան:
Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով: