Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

21 հուլ 2021 11:11

Պատերազմում ջախջախիչ պարտություն կրած 3 երկիր տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան.ի՞նչը կլինի «հայկական հրաշքի» նախադրյալը…

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտություն կրած եւ կապիտուլյացիայի ենթարկված «առանցքային»  հիմնական 3 երկիր՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան։ Ոչ միայն պարզապես ոտքի ելան, այլեւ՝ կարողացան միջազգային լուրջ դերակատարներ դառնալ։ Իտալիան վերածնունդ ապրեց, մասնատված Գերմանիան՝ նույնպես։ Ճապոնական օրինակն աննախադեպ էր․ պատերազմից ու կապիտուլյացիայից զատ ատոմային աղետի էլ ենթարկվեց...
 
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, երկու տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրել է այս երեք երկրների օրինակները, փորձը, առաջ գնալու մեխանիզմներն ու կառուցակագերը։ Ինչքանո՞վ են համադրելի այս օրինակները մեր երկրի հետ։ Ճապոնիայի օրինակը մեզ ավելի է հետաքրքրում։
 
«Ճապոնական հրաշքի» նկատմամբ մոտեցումները տարբեր են. 4 հիմնական տեսակետներն են առանձնացվում՝ ռոմանտիկական, իրատեսական, կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) եւ սինթետիկ։ Այնուամենայնիվ, սկսվեց ռոմանտիկականից՝ կոնֆուցիոսական էթիկայի եւ սամուրայի վարքագծի կանոնների (Բուսիդո) համատեղումից, այլ կերպ՝ գաղափարական հենքից։
 
Մասնագետը գաղափարականը կարմիր թելի պես շեշտադրել է 3 հետազոտություններում էլ։ Ի վերջո՝ ո՞րը եղավ «ճապոնական հրաշքի» պատճառը։ Եվ ի՞նչը կլինի «հայկական հրաշքի» նախադրյալը…»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր