Տեսանյութ.Ինչպես է կորոնավիրուսը տարածվում մարմնում և քթից անցնում թոքեր, այնուհետև ուղեղ

Գիտնականները մկների օրգանիզմ են մտցրել սպիտակուցներ, որոնք լույս են արձակել հատուկ նկարահանման ժամանակ: Սա առաջին անգամ օգնել է իրական ժամանակում պատկերացնել COVID-ի տարածումն օրգանիզմում:
«Կարևոր է հայտնաբերել այն տեղը, որոնց վրա պետք է ազդեն հակամարմինները՝ վարակի առաջընթացը դադարեցնելու համար», – բացատրել է հետազոտության հեղինակներից մեկը ՝ Եյլի բժշկական դպրոցի վարակաբան Պրիտի Կումարը:
Պարզվել է, որ առաջին օրվա ընթացքում վիրուսը յուրացվում է քթի խոռոչում, որտեղից տեղափոխվում է թոքեր: Երրորդ օրը վիրուսը ավելի արագ է տարածվում և արդեն կարող է ազդել այլ օրգանների վրա։ Վեցերորդ օրը վիրուսը հասնում է ուղեղ և ախտահարում այն, որից հետո կրծողը սատկում է։
Նշվում է, որ հետազոտության ընթացքում կենդանիներին ներարկվել է մարդու պլազմայից ստացված հակամարմիններ: Եթե կենդանին դրանք ստացել է նախքան COVID-ով վարակվելը, ապա վիրուսի տարածումը կանխվել է: Եթե մուկը վարակվելուց հետո է ստացել հակամարմիններ, ապա առողջացումը սկսվել է երրորդ օրը: