Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

12 փետ 2022 17:25

Օգնե՞ց արդյոք Մակրոնի այցը ՌԴ.Ինչո՞ւ է լռում ԱՄՆ-ն, կասկածելիորեն զուսպ են դիվանագիտական ​​առաքելության նկատմամբ

Ֆրանսիայի նախագահի այցը Ռուսաստան զգուշավոր լավատեսական մեկնաբանություններ առաջացրեց՝ Ուկրաինա ներխուժման կանխման վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգները կասկածելիորեն զուսպ են դիվանագիտական ​​առաքելության նկատմամբ, գրում է AFP-ն։

Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ պաշտոնյաները կա՛մ լռում էին, կա՛մ նույնիսկ թերահավատորեն էին վերաբերվում նրան, ինչ եվրոպական երկրներն առաջընթաց են անվանում պատերազմի կանխման հարցում:

ԱՄՆ պաշտոնյաները բացեիբաց կասկած են հայտնել, որ, Մակրոնի խոսքով, ինքը Պուտինից երաշխիքներ է ստացել, որ Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիա չի լինի։

«Իհարկե, եթե դիվանագիտական ​​առաջընթաց լիներ, մենք դա կողջունեինք, բայց մենք կհավատանք դրան, երբ տեսնենք դա մեր սեփական աչքերով սահմանին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Մակրոնի այցի հաջորդ օրը, կարծես թե նսեմացնելով Ռուսաստանի կողմից Ֆրանսիային տրված ցանկացած խոստում, Պենտագոնը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է կուտակել իր ուժերը սահմանին:

Հինգշաբթի Մոսկվան իր տանկերն ուղարկեց Բելառուս՝ զորավարժությունների համար, ինչը ՆԱՏՕ-ի կողմից չարագուշակ նախազգուշացում առաջացրել: Ռուսաստանը նաեւ վեց ռազմանավ է ուղարկել Բոսֆորով՝ Սեւ եւ հարեւան Ազովի ծովերում պլանային ծովային զորավարժությունների անցկացման համար:

Պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հինգշաբթի MSNBC-ին հայտարարեց, որ Բելառուսում մեկնարկած խոշոր զորավարժությունները «մեր կարծիքով էսկալացիա են, այլ ոչ թե՝ դեէսկալացիա»։

Վաշինգտոնն ի սկզբանե խուսափում էր նույնիսկ մեկնաբանել Մակրոնի այցը՝ ասելով, որ ուզում է տեղեկություն է ստանալ անմիջապես Ֆրանսիայի նախագահից։ Սպիտակ տան կոմյունիկեում պարզապես նշվում էր, որ երկու առաջնորդները խոսել են Ռուսաստանում, ինչպես նաեւ Ուկրաինայում Մակրոնի հանդիպումների մասին։

Պետքարտուղարությունն անգամ չհիշատակեց Մակրոնի այցը: Հայտարարության մեջ լայն իմաստով ասվում է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվող ռազմական կուտակմանը  հակազդելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ԵՄ գործընկերների, G7-ի անդամների եւ այլ գործընկերների համատեղ ջանքերի մասին»:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պնդում են աննախադեպ համակարգմանն իրենց դաշնակիցների հետ այս ճգնաժամում, եւ ֆրանսիացի, եւ այլ եվրոպացի դիվանագետները պատրաստակամորեն համաձայնում են. Բայդենը եւ Մակրոնն ութ օրվա ընթացքում երեք անգամ զրուցել են հեռախոսով:

«Միացյալ Նահանգները ողջունում է այդ նախաձեռնությունները, քանի որ դրանք թույլ են տալիս ավելի շատ հաղորդագրություններ ուղղել Մոսկվային, քանի որ դրանք նախապես համաձայնեցված են եւ դաշնակիցների միջեւ տարաձայնություններ չկան»,- ասել է Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ֆրանսիացի հետազոտող Պիեռ Մորկոսը: 

Արեւմտյան երկրները միասնական են Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի հարցում, եթե այն ներխուժի Ուկրաինա, թեեւ, ըստ Մորկոսի, «Փարիզը փորձում է օգտագործել դիվանագիտական ​​ուղին եւ ներդնում է դրանում՝ ինչ կարող է»:

«Առայժմ Միացյալ Նահանգները զգուշությամբ աջակցում են Մակրոնի դիվանագիտական ​​ջանքերին։ Սակայն թերահավատությունը մեծանում է, քանի որ Վաշինգտոնը կարծում է, որ Պուտինը վճռական է ներխուժման հարցում»,- գրում է Brookings Institution ամերիկյան վերլուծական կենտրոնի ֆրանսիացի հետազոտող Սելյա Բելինը:

Foreign Affairs-ի կողմից հրապարակված հոդվածում Բելինը գրում է, որ, «ի տարբերություն ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ ուժերի, Մակրոնը ենթադրել է, որ Ռուսաստանը «օրինաչափորեն» հայտարարում է, որ իր կարիքներն անվտանգության ոլորտում պետք է քննարկվեն»։

Նա ասաց, որ դա արտացոլում է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու եւ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը վերազինելու Ֆրանսիայի ցանկությունը, որպեսզի այն ավելի քիչ ապավինի Միացյալ Նահանգներին:

Բայց Մակրոնը, ըստ Բելինի, «պետք է զգույշ գործի, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ նա դաշնակիցների միջեւ պառակտման է տանում այն ժամանակ, երբ միասնությունը Ռուսաստանի դեմ լավագույն զսպող միջոցն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր