Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից

Պատասխանելով Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման հնարավորության մասին հարցին, որի արդյունքում մի քանի հայկական գյուղ կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, նախարարն ընդգծեց, որ անխափան հաղորդակցության հարցն Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ «Վերջնական որոշում չկա, բանակցությունները շարունակվում են։ Մենք պաշտպանելու ենք մեր շահերը»,- շեշտեց նախարարը։
«Պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, եւ այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից։ Այդպիսի բան չի լինի։ Ադրբեջանից խոսակցություններ եղան անցակետի տեղադրման մասին։ Դա բացարձակապես անընդունելի է»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի երկու պայման կա։
Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է լուծվեն բոլոր քաղաքական խնդիրները: Դա Արցախի ճանաչումն է, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից։ Երկրորդ՝ հայ փախստականները եւս պետք է կարողանան վերադառնալ Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ, որտեղից նրանց բռնի տեղահանել են։ Այլ կերպ լինել չի կարող, շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ առաջին պատերազմից փախստականների խնդրին գումարվել են մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տունը 44-օրյա պատերազմում։
Պատասխանելով Շուշիի եւ Հադրութի ապաօկուպացման հնարավորության մասին հարցին՝ նախարարը նշեց, որ հարցը միշտ օրակարգում է։ «Ինչպես Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Մարտունու շրջանի հատվածների հարցը։ «Մենք հավատում ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Բայց պետք է աշխատել։ Մի բան կարող եմ ասել՝ մենք երբեք չենք հրաժարվի մեր հողից»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։