Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

05 օգոս 2022 17:17

Տեսանյութ.Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրայից իջեցրել են Ադրբեջանի դրոշը և ջարդուփշուր արել դեսպանատան գույքը. ովքեր էին դեսպանատունը գրավողները

Մահդիի հետևորդներ կրոնական խմբավորումը ներխուժել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք դեսպանատան վրայից իջեցրել են Ադրբեջանի դրոշը և ջարդուփշուր արել դեսպանատան գույքը։

Նրանց հեռացրել են բրիտանացի իրավապահները։ Դեսպանատան աշխատակիցները միջադեպից չեն տուժել։
***
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամ ալիքում գրառում է արել երեկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան գրավման մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Լոնդոնում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատունը գրաված և դրա դրոշի փոխարեն շիայական պաստառներ ու դրոշներ բարձրացրած անձինք Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր َԱլ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամներ են։

Շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։

Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռնապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների։

Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր