Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

12 սեպ 2022 13:38

Տեսանյութ.Ադրբեջանական անցակետեր կարող են հայտնվել Արցախ-Հայաստան ճանապարհին. երաշխիքներ չկան

Գլխավոր սպառնալիքը գալիս է Հայաստանյան իշխանությունից: Այն գործընթացը, որն այսօր սկսել են ՀՀ իշխանությունները՝ սկսած երկրի պետական կառավարման համակարգի կազմալուծումից և նրա առանցքային ինստիտուտների ոչնչացումից, վերջացրած՝ այն պետական քաղաքականությամբ, որն այսօր վարում է: Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձանագրելով, որ անխուսափելի է հիմնական մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի դեպքում ընդհանուր սպառնալիքները համակարգային են և ընդհանուր:

Նրա խոսքով՝ գլխավոր գործընթացը, որն այսօր ընթանում է, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրն է, որովհետև առաջին հայացքից է միայն այս գործընթացը խաղաղության մասին, իրականության մեջ այն կարող էր կոչվել կապիտուլյացիա:

Աբրահամյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը միայն Արցախի հետ կապված հարցը չէ առաջ բերում, առաջ է բերում նաև սահմանազատման-սահմանագծման, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր առավելապաշտական մոտեցումներն ամբողջությամբ ամրագրել փաստաթղթում և ՀՀ-ի կողմից ներկայացվող սկզբունքները Հայաստանի և Արցախի կենսական նշանակության հարցերը որևէ ամրագրում չունեն:

Ավելին, ձևակերպումները, որոնք դրված են խաղաղության պայմանագրի հիմքում՝ Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների վերաբերյալ մոտեցումը, հենց այն է, ինչը տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է ամրագրել և, Աբրահամյանի դիտարկմամբ, ստեղծվել է իրավիճակ, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն հետ են կանգնել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից, այլ՝ ներկայացնբում են մոտեցումներ, որոնք տարիներ շարունակ ներկայացվել են Ադրբեջանի կողմից:
Անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ չունի վստահություն, որ այն միջանցք է, ինքը չունի հիմնավորումներ, որ բուֆերային տարածքում 5 կմ-ն ապահովվում է, բացի այդ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ իր համար անցակետերի տեղադրումը ավարտված չէ և այս պարագայում որևէ մեկը չունի երաշխիք, որ այդ ճանապարհիւն հետագայում ադրբեջանական անցակետեր չեն հայտնվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր