Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

15 սեպ 2022 15:35

Նոր պատերազմ, նոր գերիներ.շուրջ երկու տասնյակ հայորդիներ ևս ստիպված կլինեն անցնել այն դժոխքի միջով , որով անցել են և շարունակում են անցնել գերեվարված մեր հայրենակիցները

Երեկ` սեպտենբերի 14-ին, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում հայ գերիների խնդրին է անդրադարձել ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: 

Ինչպես հայտնի է այժմ Ադրբեջանում պահվում է հաստատված 33 գերի, սակայն բացի հաստատված անձանցից կա գերեվարման ևս 80 դեպք: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ավելացել են հայ զինվորների գերեվարման դեպքերը: Ինչպես նշում է իրավապաշտպանը, դրանք տասնյակը գերազանցում են։Ս. Սահակյանը մասնավորպաես նշել է. «Տեսանյութերն ուսումնասիրվում են և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում՝ պետական կառույցների կողմից և նաև փաստահավաքություն իրակացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր Խաչը ևս տեղեկատվություն հավաքագրում է՝ հարազատների դիմումի հիման վրա։ Դրա համար բոլորայն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք էայս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Եթե չկան անձի մասին տեղեկություններ՝ ևս պետք է այդ տեղեկատվությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։ Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ  երկու տասնյակգերիներ կան»:

Իրավապաշտպանը նաև հաղորդեց, որ այս աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։«Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Մենք ևս տեղեկություններ ենք ստանում հարազատներից, իրականացնում ենք նույնականացումը և անհատական գանգատների շրջանակներում ևս ներկայացնում ենք գերիներին»,-ասել է ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչը։

Փաստորեն, դեռևս եղած գերիների խնդիրը չլուծված, ավելացան նոր գերիներ ևս: Սակայն, դատելով դե-ֆակտո իշխանությունների` մինչ այժմ տապալված քաղաքականությունից` գերիների վերադարձի ուղղությամբ, ցավով պետք է նշենք, որ այս կարևոր խնդրի լուծումը կրկին կձգձգվի և շուրջ երկու տասնյակ հայորդիներ ևս ստիպված կլինեն անցնել այն դժոխքի միջով, որով անցել են և շարունակում են անցնել գերեվարված մեր հայրենակիցները:

Հիշեցնենք նաև, որ «Հայկական ալիք»-ում է հրապարակվել ուսումնասիրություն` նվիրված 44–օրյա պատերազմի գերիների խնդրին` իրավական և քաղաքական համակողմանի ուսումնասիրությամբ: Աշխատանքում առաջ քաշված թեզերը, թերևս, շարունակում են մնալ ակտուալ մինչ օրս: 
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր