Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

29 սեպ 2022 12:28

Պետք է կարողանանք իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և բարիդրացիական հարաբերություններ կառուցենք ԱՄՆ-ի հետ

ՀԱՊԿ-ի արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ   պետք է դիտարկենք ոչ թե պայմանագրային պարտավորությունների հարթության մեջ, այլ աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Միացյալ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով վերջին իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ-ի պարտավորությունների կատարմանը և կառույցի գործողություններին։


«Կոնցեպտուալ առումով ՀԱԿՊ-ի, ինչպես  նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև բացարձակապես չպետք է լինեն որևէ բնույթի տարաձայնություններ, դա կլինի արտաքին քաղաքական, անվտանգության, տնտեսական ոլորտներում և այլն։ Սակայն ունենք մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները փաստացի չեն հետապնդում միևնույն աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական շահերը, նույնը կարելի է ասել նաև ՆԱՏՕ-ի մասով, որպես օրինակ կարելի է բերել Թուրքիայի ու Հունաստանի հակամարտությունը և այլն։ Աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում, որոշակի վերապահումներով, կարելի է ՀԱՊԿ-ի արձագանքը դիտարկել օրինաչափ և իրավաչափ։ Մինչև ՀԱՊԿ-ի զորքերի օգնությանը ապավինելը, առաջին հերթին պետք է հասկանանք, որ մեր անվտանգությունը առաջնահերթ պետք է ինքներս ապահովենք։ Եթե չի հայտարարվում ռազմական դրություն և չի կազմակերպվում մոբիլիզացիա, ՀԱՊԿ-ի տեսանկյունից տեղի ունեցածը դիտարկվում է որպես սահմանային միջադեպ, որը կարելի է լուծել նաևդ իվանագիտական միջոցներով»,- ասաց Վարդան Այվազյանը։


Անդրադառնալով վերջին շրջանում ՀԱՊԿ-ի շուրջ առաջացած դժգոհություններին և կառույցից դուրս գալու կոչերին, Վարդան Այվազյանը ՀԱՊԿ-ից դուրս գալը արկածախնդրություն համարեց։


«Միջազգային կառույցների փաստացի հնարավորությունները և վարքագծի դրսևորումները պետք է պարտադիր դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, այդ պարագայում «մանկական խռովկանություն» դրսևորել և դուրս գալ կառույցից, արկածախնդրություն կլինի։ ՀՀ իշխանությունների ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալուն, այլ այնպիսի առաջարկությունների ներկայացմանը, որոնք ուղղված կլինեն ՀԱՊԿ-ի աշխատանքների կատարելագործմանը ու արդյունավետությանը, հատկապես, որ կոնցեպտուալ առումով  ՀԱՊԿ-ի կանոնադրությունը և  կառույցը ընդհանրապես մեծ բարեփոխումների անհրաժեշտություն ունեն»,- ընդգծեց Այվազյանը։


Սահմանադրագետը նկատեց, որ աշխարհում ընթացող  իրադարձությունները ցույց են տալիս, որ ձևավորվում է միանգամայն նոր աշխարհակարգ։ Այս համատեսքտում անդրադառնալով տարածաշրջանում Միացյալ Նահանգների ցուցաբերած ակտիվությանը, Վարդան Այվազյանն ասաց․


«Թեպետ ՀՀ անվտագնությունը պետք է խարսխված լինի մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, այնուամենայնիվ, պետք կարողանանք իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ու բարիդրացիական հարաբերություններ կառուցենք ԱՄՆ-ի հետ, այս համատեքստում հաշվի առնելով նաև ԱՄՆ-ում գտնվող բազմահազարանոց Սփյուռքի գործոնը»։


Վարդան Այվազյանը անդրադարձավ  վերջին և 44-օրյա պատերազմում ունեցած գերիների վերադարձի հարցին՝ նշելով, թե իրավական ինչ լծակներ ունի պետությունը նրանց վերադարձելու ուղղությամբ և որքանով են այդ գործընթացները փոխկապակված միջազգային իրավունքի հետ։


«Եթե գերիների խնդիրը դիտարկում ենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա այս հարցը կարգավորվում է 1949 թ-իօգոստոսի 12-ին ընդունված Ժնևյան կոնվենցիայով, որոնք սահմանում են ռազմագերիների իրավունքները, նրանց հետո վարվեցողության կանոնները և այլն։ Ժամանակակից միջպետական հարաբերությունները և միջազգային կառույցների գործունեությունը ցույց է տալիս, որ փաստացի այսօր միջազգային իրավունք գոյություն չունի։ Միջազգային իրավունքը որպես այդպիսին փոխարինվել է կանոններով, իսկ այդ կանոները ոչ թե սահմանվում են միջազգային իրավունքի նորմերով, այլ առանձին պետությունների և գերտերոթյունների կողմից։ Հիմա Հայաատանը որպես պարտված պետություն, չունի որևէ միջազգային իրավական լծակ  գերիներին վերադարձնելու համար։ Իշխանությունները պետք է անեն այնպես, որ կարողանան իրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, այնպիսի լծակներ, որոնք ցավ կպատճառեն Ադրբեջանին։ Օրինակ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը ականապատված քարտեզների դիմաց վերադարձրեց գերիների։ Այսինքն, կարելի է ձևավորել այսպես կոչված շանտաժի մեխանիզմներ, որոնք ռեալ ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա և փակուղու առաջ կկանգնեցնեն նրան։ Մնացած միջազգային իրավական, կոնվենցիոնալ կառուցակարգերը վաղուց սպառել են իրենց  և իշխանությունները թերանում են հենց այս ոլորտում: Մեր պետությունը պատշաճ կերպով չի կարողանում լուծել այդ հարցը, և ամեն առիթով դիմում  է միջազգային հանրության օգնությանը՝ ՀԱՊԿ-ին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Եվրոպային և այլն, իսկ թշնամին դրանից ավելի է առիթավորվում»,- նկատեց Վարդան Այվազյանը։


Նա ընդգծեց, որ թե՛ գերիների վերադարձի և թե՛ առհասարակ անվտանգային խնդիրների լուծման բանալին մեկն է՝ ուժեղացնել և զինել բանակը՝ Ադրբեջանի վրա իրական լծակներ ունենալու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր