Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

24 փետ 2023 13:44

Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի,իսկ տարիներ անց՝ Նախիջևանի

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ չնայած միջազգային իրավունքը ունի իր դերը խնդիրների կարգավորման հարցում, բայց մեծ հաշվով վերջում, հատկապես, երբ խոսքը գնում է կոնֆլիկտների կարգավորման ու երկրների սուվերենության մասին, հարցը լուծվում է քաղաքական հարթությունում։ Այս մասին  «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ կանդրադառնա Արցախի անկախության հարցին՝ քաղաքական ասպեկտում։
 
«Հիմնավոր փաստ կա, որ ՀՀ իշխանությունները արդեն բանավոր, որոշ դեպքերում նաև փաստաթղթային, օրինակ Պրահայի փաստաթուղթը, համաձայնություն են տվել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Դա արտահայտվում է մեր ու հակառակորդների իշխանությունների, ինչպես նաև միջնորդների հայտարարություններով ու շրջանառվող փաստաթղթերով։ Սա իսկապես վտանգավոր երևույթ է։ Այս ամենը իր ամրագրումն է  ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այն ինչ կատարվում է  դիվանագիտական հարթությունում, ՀՀ-ն՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ներառելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այդ նույն հանգամանքը։ Սա է հիմա գնում դիվանագիտական հարթակում։ Եթե ստացվի իրենց մոտ,  դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- ասաց Օսկանյանը։


Նա նշեց, որ այդ փաթեթավորումը  ունի երկու դրսևորում և ներկայացրեց դրանք։
 
«Մեկը լեզվական, բովանդակային դրսևորումն է, մյուսը ոճային ու PR-արային։ Իշխանությունների համար, իհարկե, դժվար կլինի լղոզել, քողարկել Արցախը Ադրբեջանի կազմում  թողնելու հանգամանքը։ Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ փաստաթղթում դրույթ է լինելու, որ  իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ընդունում է, որ Արցախը պետք է նրա կազմում լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լիենլու  Արցախի հայության ներկայացուցիչների ու Բաքվի միջև։ Սա էլ տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու  ու իբր այդ պատուհանը բաց է թողնվելու։ Եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի,  Արցախը կվերածվի  Ջավախքի։ Այսօր ինչպես ունենք ջավախահայություն, ունենալու ենք նաև արցախահայություն։ Մենք հիշում ենք, որ 1990-ականներին Ջավախքում մարդիկ էին ձերաբակալվում, խնդիրներ էին լինում,  Վրաստանի իշխանությունները պատվիարկություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի  համայնքի ներկայացուցիչների հետ։ Նման մի բան լինելու է նաև Արցախում, բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը  կայանալու է նրանում, որ  մի քանի տարի, գուցե տասնամյակ հետո, Արցախը Ջավախքից վերածվելու է Նախիջևանի»,- ընդգծեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հիշո՞ւմ եք՝ ինչ-որ պահի Փաշինյանն ասաց՝ պետք է խորանամ Մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետև դրույթներ կան, որ անհասկանալի են և այլն: Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց ասացի՝ փոխանցեք ձեր ղեկավարին, որ հեղինակն այստեղ է, կարող է կանչել ինձ ու խորհրդակցել: Եթե Փաշինյանն ինձ կանչած լիներ, հետևյալ հորդորը կանեի. հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, նա ուներ այն հնարավորությունը, որ կարողանար իր վրա վերցներ պատասխանատվությունն ու աներ լրացուցիչ մի քանի զիջումներ, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, և հասներ Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով՝ հակառակ իր քաղաքական հայացքներին, պատրաստ էր այդ հարցում կանգներ Փաշինյանի կողքին. «Դժբախտաբար, նա բոլորովին այլ ուղղությամբ տարավ, գնաց ներքին պառակտման, սկսեց զրոյական կետից և այլն»,- ասել է Օսկանյանը՝ հավելելով՝ երբ տապալում ես դիվանագիտությունը, գալիս է պատերազմը, իսկ երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու հրամայական է ստեղծվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր