Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 ապր 2023 15:15

Ի՞նչ սահմանային վիճակի բարելավման մասին է խոսքը. Էն ինչ-որ մերն է՝ մերն է, եւ եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի

Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան.
 
Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան, Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 
«Շփումները հույս են ներշնչել, որ կարծես փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ, որովհետեւ աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետեւ դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչեւ այն պահը, երբ կհաստատվեն  սահմանագծի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:


Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ այս ամենի մեջ կա իրենց բացթողումը. «Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով եւ բանակն է իրենց կողքին, եւ մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»,-ընդգծեց Քոչարյանը:


Նրա խոսքով, ադրբեջանցիների մոտ 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տեւել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դանդաղեցնել. «Մերն անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը: Էն ինչ-որ մերն է՝ մերն է, եւ եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի: Ես վստահ եմ, որ իրենք մեր տարածքից անպայման դուրս են գալու»:


Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ ձախողման համար, որ ադրբեջանցիներն անարգել մտել են ՀՀ տարածք, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Եկեք սպասենք, ես որպես հանձնաժողովի նախագահ ակնկալում եմ հստակ պատասխաններ ստանալ՝ մեր մեղքը կա, թե ոչ: Եթե կա, ապա որտեղ ենք թերացել: Եթե թերացումները չգնահատենք ու չվերացնենք, էլի կլինեն այսպիսի դեպքեր: Թերացումները պետք է կանխվեին սկսած համայնքային իշխանություններից, անվտանգության մարմիններից: Փաշինյանը երկրի վարչապետն է, բայց մենք այդտեղ ունենք մարմիններ, որոնք պետք է խնդիրների լուծման կայուն ընթացք ապահովեին»:


Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց, որ որոշ օրենքներ են ընդունվել, մասնավորապես, աշխարհազորի հետ կապված, որ տեղի բնակիչները զենք ունենան. «Կգա մի օր, որ այդ ամենը կդառնա մեկ ամբողջական համակարգ, մինչեւ այդ օրը գալը այսպիսի բաներ կլինեն»:

 
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի բոլոր անդամներով առաջարկել ենք փոփոխություն ԱԺ կանոնակարգ օրենքում եւ դա միտված է նրան, որ ոչ մեկը պառլամենտական երկրում պետք է իրեն թույլ չտա ասելու՝ դրանք ո՞վ են, որ ես գամ քննիչ հանձնաժողով: 


«Չէ, պետք է գան, ինչպես եկան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով»,-ասաց նա:


Քոչարյանը տեղեկացրեց, որ դասալիքների թեմայի հետ կապված պարզաբանման համար դիմել են ԱԱԾ-ին եւ ստացված պատասխանները քննության առարկա են դառնալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում: Նա նշեց, որ հրապարակումների արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե դասալքությունը գործող բանակի մեջ է եղել. «Դասալքությունն սկսվել է, երբ պատերազմի ընթացքում զորակոչվել են, ստացել են սպառազինություն, համազգեստ, բայց տեղ չեն հասել, բայց կցագրված են եղել: Այդ բոլորը պետք է մանրամասն ուսումնասիրվի:
 
Ես գիտեմ կոնկրետ թվերը, ես գիտեմ նաեւ, թե ինչքան մեղադրանք կա: Բայց մեղադրանքն ուրիշ է, դասալքության արձանագրումները զինմասերում ուրիշ է: Թիվ չեմ հնչեցնի, որ չշահարկեք, թիվը հազարներ են: Այդ հազարների քրգործերը չեք տեսնի, որովհետեւ դրանք դեռ ճշտվում են, խմբակային դասալքություն է, թե այլ: Այո, դասալքության դեպքեր եղել են, դա շատ վատ ազդեցություն է թողել ռազմական գործողությունների ընթացքում: Պետությունը պետք  է դասեր քաղելով ուսումնասիրի, թե ինչի արդյունքում եղան դասալքություններ: Նաեւ կան չլուծված խնդիրներ, որը բերեց դասալքության՝ մարդիկ պատրաստված չէին, չունեինք պահեստազորի հստակ կազմերը եւ այլն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր