Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

22 ապր 2023 10:50

Մեր մեջ ասած, ադրբեջանցիներին հաջողվեց հաղթել պատերազմում, բայց դիվանագիտությունը նրանց մոտ չի ստացվում, Փաշինյանը նրանց հաղթում է. «Հրապարակ»

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպել է  ՌԴ քաղաքագետների եւ փորձագետների հետ։ Ներկայացրել է Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Առցանց քննարկման մասնակիցներից վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին hraparak.am-ը խնդրեց կիսվել իր տպավորություններով։ 

«Անշուշտ, շատ օգտակար հանդիպում էր, դուք խելացի նախարար ունեք, նա մեզ շատ դուր եկավ,- ասաց Տարասովը։- Մենք նույն լեզվով ենք խոսում, ակնարկների, երկիմաստ արտահայտությունների կարիք չենք զգում։ Մեզ համար հեշտ էր նրա հետ շփումը։ Մեր գնահատականներն ու տեսակետները,  ընդհանուր առմամբ, համընկնում էին, բայց մեզ համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչ են մտածում տեղերում, Ստեփանակերտում։ Մեր կարծիքով, Մոսկվայի տեսակետները եւս մեծ հետաքրքրությամբ լսվեցին, եւ մեզ թվում է, որ պետք է ակտիվացնել Արցախի սեգմենտը ռուսական ինֆորմացիոն տարածքում։ Այդ ներկայությունն էապես կորել է։ Քննարկման ժամանակ հայտարարվել է, որ ստեղծելու ենք փորձագիտական խորհուրդ, որը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպելու։ Սա հասունացած խնդիր է։ Մենք նաեւ մեր իմացական բազան ընդլայնեցինք եւ, ի վերջո, տեսանք երիտասարդ ու խելացի, հայրենասեր մարդու»։ 

- Կա՞ն տարբերություններ Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումներում՝ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Ղազարյանի։  

- Գիտեք, մենք գիտակցաբար շրջանցում էինք սուր հարցերը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ կան որոշակի տարակարծություններ, նյուանսներ, մենք դա զգում ենք, բայց այս հանդիպումները կազմակերպում ենք ոչ թե Երեւանի ու Ստեփանակերտի տարաձայնությունները հարթելու համար, այլ որպեսզի հասկանանք, թե որքան են մեր գնահատականներն ադեկվատ նրան, ինչ որ մտածում են Ստեփանակերտում, որքան են դրանք համընկնում։ Պարզվեց, որ հիմնական դիրքորոշումներում դրանք համընկնում են։ Կան տակտիկական տարբերություններ՝ ինչ անել հետո, ինչպես կլինի ապագայում, անցնի՞ արդյոք Արցախը Ռուսաստանի պրոտեկտորատի տակ եւ այլն, սակայն դրանք նորություններ չեն։ Բայց այդ խնդիրներն ապագայում, գուցե թեման Ստեփանակերտ-Երեւան կլինի, պետք է քննարկումների առարկա դառնան ու պետք է որ դառնան, որովհետեւ մենք կասկածում  ենք, որ կան խնդիրներ այդ հարցերում, բայց այս հանդիպման ժամանակ  կողմերը շրջանցում էին սուր անկյունները։ 

- Դուք նկատեցի՞ք, որ Արցախում տիրում են պրոռուսական տրամադրություններ։

- Մենք վաղուց դա գիտենք, մենք Արցախը դասագրքերից չենք ճանաչում, մենք դա գիտենք, կարելի է ասել, ֆիզիկապես։ Երբեմն ինձ թվում է, որ այնտեղ բոլորովին այլ հայեր են։ Մեծ տարբերություն կա արցախահայության եւ Հայաստանի հայության միջեւ, բայց ես այս հարցի շուրջ չէի ցանկանա խորանալ։ 

- Մենք չենք կարողանում մեր վարչապետից պատասխան ստանալ՝ Արցախն Ադրբեջանի՞ տարածքն է, թե՞ առանձին միավոր։ Իսկ դո՞ւք։ 

- Մենք էլ չենք կարողանում հասկանալ նրա դիրքորոշումը, անկեղծ ասած։ Ես ձեզ մի բան ասեմ միայն՝ ղարաբաղյան խանությունն առաջինն է միավորվել Ռուսաստանի հետ, Վրաստանից հետո՝ 1813 թվականին, երբ կնքվեց Գյուլիստանի խաղաղ պայմանագիրը։ Մենք երբեք դա չենք մոռանա։ Այստեղից եզրակացություն արեք։ 

- Իսկ արգելափակված ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կասեք։ 

- Շատ բեմադրված դրվագներ կան, թատերականացված։ Դա առանձին թեմա է, որի մասին հետո կխոսենք։ «Լեյլա եւ Մեջնուն» օպերայից են այդ դրվագները, բայց շուտով կլինի «Հազար ու մի գիշերը»։  

- Ադրբեջանցիներն ինչպե՞ս են մտածում, ի՞նչ է լինելու հետո։ Ինչքա՞ն է պահպանվելու փակուղին։ 

- Նրանց հաջողվեց հաղթել պատերազմում, բայց դիվանագիտությունը նրանց մոտ չի ստացվում։ Փաշինյանը նրանց հաղթում է, մեր մեջ ասած։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր