Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

28 փետ 2023 14:20

Մի քիչ ավելի եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, ասում էիք՝ անվտանգության ապահովողն եք, բա ո՞ւր եք

Իհարկե, Ռուսաստանը դեր ունի հայ-ադրբեջանկան բանակցություններում, չի կարող չունենալ, որովհետեւ այնուամենայնիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին զարգացումները տեղի են ունենում ԵՄ նախաձեռնությամբ, այլ ոչ Ռուսաստանի:


«Միաժամանակ մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որեւէ  այլ կողմ փորձում է որեւէ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի: Պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր  շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական որեւէ ելեւէջի կամ որեւէ մեկի ցանկության կամ խանդի»,-ասաց նա:




Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց. «Ռուսները միշտ ասում են, որ եթե ուրիշները կարող են հարցը լուծել, մենք միայն կողմ կլինենք, բայց հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Պետ է լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականությն, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր եք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում: Եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստել եւ  ելքեր գտնել: Բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»:
***
«Միանշանակ, այդ փաստը մեր կողմից օգտագործվելու է բոլոր ատյաններում և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ կլինի, առնվազն  խոստանում եմ, որ նրանք դրանից երջանիկ չեն լինի»,հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանը կարձագանքի Հաագայի դատարանի որոշումները չկատարելու Ադրբեջանի քայլին: 


Նա դժվարացավ մեկնաբանել Ալիևի այն հատարարությունը, ըստ որի՝ 2023 թվականը հայ-ադրբեջանական հարաբերությունների համար բեկումնային են լինելու, քանի որ վերջինս տարբեր բաներ է ասում, երբեմն՝ իրարամերժ:


«Ես դժվարանում եմ մեկնաբանել իր ասածները, նույնիսկ անշնորհակալ եմ համարում: Կարծում եմ, որ մենք մեր երկրի շահերն առաջ տանելու և մեր համար լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ պետք է մտածենք»,-ասաց ԱԺ նախագահը:


Պատասխանելով հաջորդող հարցերին՝ նա հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի որոշ կետերի մասով կոնսենսուս կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չբացահայտեց դրանք՝ նշելով, որ դրանք միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն են:


Ալեն Սիմոնյանի պատկերացմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում չպետք է արծարծվի Արցախի խնդիրը, իսկ Հայաստանի սկզբունքային գիծն այն է, որ դրանում պատերազմի ականներ չլինեն:


Պատասխանելով հարցին, թե որ պետությունը կարող է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այն կողմը, որը կկարողան այն իրականցնել հողի վրա:


«Ենթադրենք, որ եթե ինչ-որ երկիր ցանկություն ունի, բայց չի կարողանալու իրականացնել, ապա այդ համաձայնագիրն ուժ չի ունենա… Հիմա ձևական բան կնքել, հետո ասել, չի գործո՞ւմ… Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է ինչ-որ երաշխիք ունենան: Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր