Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

11 հուլ 2023 11:09

Եվրամիության պաշտոնյաները իրենց պարտքն են համարում ուղիղ կերպով վիրավորել ու նվաստացնել հայերին, Հայաստանը, Արցախի հայությանը

«Փաստ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղամուրական քաղաքականությունը հանգեցրել է նաև նրան, որ, ի լրումն ամենի, Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արդեն առանց չնչին չափով իսկ նեղվելու, իրենց պարտք են համարում ուղիղ կերպով վիրավորել ու նվաստացնել հայերին, Հայաստանը, Արցախի հայությանը: Խնդրեմ, հիացեք. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը նշել է որպես «Խանքենդի»: Քաղաքականության մեջ ու առհասարակ կյանքում պատահական բաներ չեն լինում:

Հենց այնպես չեն վերցնում ու Ստեփանակերտի փոխարեն կամ Ստեփանակերտին զուգահեռ գրում՝ «Խանքենդի»: Սա՝ իր հերթին: Հիշատակյալ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում մասնավորապես նշել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու նպատակով»: Այնպիսի տպավորություն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսողները, առաջին հերթին՝ Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի անգամ ոչինչ չեն լսել Բաքվի հնչեցրած ուղիղ սպառնալիքների, Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրականացվող քայլերի, Բաքվի հրահանգներով իրականացվող կոնկրետ սպանությունների մասին:

Առհասարակ, բոլորը, ովքեր Արցախին մղում են Բաքվի գիրկը, այսպես ասած՝ «ուղիղ երկխոսության», պետք է առնվազն նշեն, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ կարող են ապահովել, ի՞նչ ձևաչափ է դա ունենալու, կողմերը որպես ո՞վ են բանակցելու, ո՞ր տերություններն են այդ բանակցություններին ու դրանցով գրանցվելիք պարտավորություն-պայմանավորվածություններին տեր լինում: Հարթակ կա՞: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերակով թեկուզ: Կարծես՝ չկա: Այսինքն, հարթակ չկա, երաշխիքներ չկան: Իսկ նման դեպքում՝ «ուղիղ երկխոսության մասին» հայտարարությունները, հորդորները, գրառումները դատարկախոսություն են և առանց այն էլ դժվարին ու անմարդկային վիճակում դրված Արցախի հայերին արնախում ու հակամարդ թշնամու երախը նետելու ստոր նպատակ հետապնդող մտադրություններ: Քաղաքակրթական ոչ պակաս արյունոտ շղարշով վատ քողարկված մտադրություններ, ի դեպ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր