Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

14 օգոս 2023 18:36

Ինչո՞ւ է անհրաժեշտ առավոտյան մեկ բաժակ ջուր խմել.Ինչպես խմել այն առողջական վիճակի բարելավման համար

Բժիշկները խորհուրդ են տալիս արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ ջուր ըմպել, ինչպես նաև մեկական բաժակ ջուր՝ ամեն անգամ ուտելուց 30 կամ 20 րոպե առաջ։ Ջրի պակասի ժամանակ դանդաղում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեությունը, ինչը հրաշալի միջավայր է ստեղծում հիվանդությունների համար։

Ըստ բժիշկների՝ նյութափոխանակության գործընթացի ժամանակ օրգանիզմում առաջանում է ներքին խոնավություն, սակայն օրգանիզմի նորմալ կենագործունեության համար միայն դա բավարար չէ։ Եթե օրգանիզմին ջուրը չի բավականացնում, ապա աղիքը դժվարությամբ է մաքրվում, և տոքսիններն ավելի երկար են մնում օրգանիզմում։ Այս ամենը բերում է նյութափոխանակման գործառույթների դանդաղեցմանը՝ մարդն արագ գիրանում է, իրեն վատ է զգում։

Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարբերաբար խոնավացնել օրգանիզմը, քանի որ նման սովորույթը կարգավորում է նյութափոխանակությունը և հյուսվածքները լցնում է ջրով։ Ջուր պետք է խմել՝ կախված եղանակից և վիճակից՝ չծանրաբեռնելով երիկամները և թույլ չտալով, որ առաջանան ուռուցքներ։ Դրա համար անհրաժեշտ է առավոտը սկսել մի բաժակ ջրով, ուտելուց հետո ջուր չխմել, այլ ընդունել այն ուտելուց առաջ։ Ուտելուց միայն մեկուկես ժամ հետո կարելի է ջուր խմել։

Ջուրը պետք է դանդաղ ըմպել։ Իսկ երեկոյան ժամը 19:00-ից հետո 300 գրամից ավել հեղուկ խորհուրդ չի տրվում։
Խոսելով ջրի օրական անհրաժեշտ քանակության մասին՝  հարկավոր է հաշվարկել ըստ մարդու քաշի: Յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է խմել 30 մլ ջուր, իսկ շոգ եղանակին՝ մի փոքր ավելի: Հարկ է հիշել, որ ջրի պակասի մասին վկայող ախտանշանների շարքին են դասվում այտուցները, գլխացավերը, հոգնածությունն ու հաճախակի փորկապությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր