Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին       Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը    

18 հոկ 2023 15:24

Բաքվի և Երևանի միջև նոր հակամարտություն կլինի. Հայաստանը չի կարող հույսը դնել ՌԴ-ի վրա,տարածաշրջանում հանգստություն չի լինի

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը միջազգային հանրության աչքի առաջ Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում ստիպված եղավ լքել հայրենի տարածաշրջանը: Ո՞րն է Լեռնային Ղարաբաղի ապագան, և ինչո՞ւ Արևմուտքը Հայաստանին կոնկրետ աջակցություն չցուցաբերեց: Այս և այլ հարցերի DW-ին տված հարցազրույցում պատասխանել է Քիլի համալսարանին կից անվտանգության քաղաքականության ինստիտուտի տնօրեն, «Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգության քաղաքականություն» գրքի հեղինակ Շտեֆան Հանսենը:


DW։ Ուկրաինա, Իսրայել, Լեռնային Ղարաբաղ․․․Պարոն Հանսեն, տպավորություն է ստեղծվում, որ աշխարհաքաղաքական շահերն առաջ են տանում ոչ թե դիվանագիտական բանակցությունների, այլ բռնության միջոցով։ Որքանո՞վ է ճիշտ այս դիտարկումը:


Հանսեն։ Կարծում եմ՝ պատմության մեջ միշտ այդպես է եղել: Աշխարհակարգը, որը Արևմուտքն ստեղծեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երկար ժամանակ անոմալիա էր, քանի որ պատերազմներն ու սպանությունները, ներառյալ` Եվրոպայում, նախկինում ընկնում էին յուրաքանչյուր սերնդի ուսերին: Իսկ մենք կարող ենք մեզ երջանիկ համարել, քանի որ հետպատերազմյան պատմության մեջ կայունության երկարատև փուլ է եղել՝ նույնիսկ հաշվի առնելով սառը պատերազմի վտանգը։


DW։ Համաշխարհային հանրությունն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ագրեսիայից։ Սակայն Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում միայն հայտարարություններ եղան։ Այսպիսով, ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ ձախողե՞լ են։


Հանսեն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար վիճակում է, քանի որ Ռուսաստանը նրա անդամն է։ Արևմուտքն իսկապես աջակցություն ցուցաբերեց Ուկրաինային, թեև Գերմանիան, օրինակ, սկզբում սարսափելի դանդաղկոտ էր, քանի որ ինքն էլ շատ քիչ զենք ուներ։ Իսկ Հայաստանին Արևմուտքը գրեթե ոչ մի աջակցություն չցուցաբերեց։ Դրա գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանն աշխարհում այդքան կարևոր նշանակություն չունի, գրեթե ոչինչ չունի առաջարկելու, երբ խոսքը տարբեր համաշխարհային տերությունների շահերի մասին։


DW։ Ռազմական գործողության միջոցով Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Ղարաբաղի նկատմամբ։ Բայց կարելի՞ է արդյոք տարածաշրջանում հակամարտությունը սպառված համարել։ Այժմ Բաքուն ձգտում է Հայաստանի տարածքով միջանցք անցկացնել, որը կմիացնի Ադրբեջանի արևմտյան շրջաններն իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։


Հանսեն։ Լիարժեք պատերազմի վտանգ ես չեմ տեսնում։


Դեպի Նախիջևան միջանցքի ստեղծումը բխում է նաև Թուրքիայի շահերից, որն այդպիսով կկարողանա ուղիղ կապ հաստատել իր եղբայրական պետության՝ Ադրբեջանի հետ։


Մյուս կողմից, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը դա չի ընդունի ոչ մի պարագայում, քանի որ դա կնշանակի ինքնիշխանության կորուստ իր տարածքի մի մասի նկատմամբ։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բյուջեի համեմատաբար մեծ մասը ծախսում են պաշտպանության վրա, սակայն միայն Ադրբեջանն ունի ուժեղ դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի։ Իսկ Հայաստանը չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա։ Դա ակնհայտ դարձավ 2020 թվականին և ևս մեկ անգամ ՝ 2023 թվականին։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Մոսկվան այլևս ի վիճակի չէ էական աջակցություն ցուցաբերել իր դաշնակիցներին։


2020 թվականին ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանն այլևս շահագրգռված չէ Հայաստանին աջակցելու հարցում, որը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ակտիվորեն զբաղվում է ժողովրդավարացմամբ:


DW։ Անկարան կաջակցի՞ Բաքվին իրական ռազմական հակամարտության դեպքում:


Հանսեն։ Ադրբեջանը շարունակելու է փորձել միջանցք կառուցել դեպի Նախիջևան, այնպես որ, այո, կարծում եմ` հակամարտություն կլինի: Հայերը փորձելու են դիմադրություն ցուցաբերել, թեպետ ռազմական տեսանկյունից դա դժվար թե հնարավոր լինի։


DW։ Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան: Հայ բնակչությունը երբևէ կվերադառնա՞ Լեռնային Ղարաբաղ։


Հանսեն։ Ես եղել եմ այս տարածաշրջանում։ Այն ունի շատ բարձր լեռներ, ուստի բնակեցման համար այն այնքան էլ գրավիչ չէ։


Բայց Ադրբեջանի կողմից վերաբնակեցման ինչ-որ գործունեություն է իրականացվելու։ Հայերը դժվար թե վերադառնան։ Չէ որ Ադրբեջանն արդեն առաջարկում էր նրանց մնալ՝ փոխելով քաղաքացիությունը, բայց այդ հնարավորությունից գրեթե ոչ ոք չօգտվեց։


Որպես այդպիսին ԼՂ հակամարտությունը լուծված է, քանի որ Ղարաբաղ այլևս գոյություն չունի։ Սակայն կոնֆլիկտային ներուժն ու ատելությունն ուժգնացել են։ Այնպես որ, այս տարածաշրջանում հանգստություն չի լինի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր