Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

30 հոկ 2023 12:50

Ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել. հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։
Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ստուգում:
Աղբյուրի համաձայն՝ մարտական իրադրության ստեղծման համար կիրառվել են նմանակման տարբեր միջոցներ, այդ թվում ՝ ոչ մարտական զինամթերք, ծխեր և լուսաձայնային նռնակներ:
Նշվում է նաև, որ ՀՌՇ ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմակի նշանակության կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում:
Զինծառայողները թռիչքներ են իրականացրել երթուղիներով՝ տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում՝ մարտական մեքենաների մանևրմամբ միայնակ և զույգերով՝ տարբեր բարձունքներում, օրվա լուսավոր և մութ ժամերին:
Ուսումնական վարժանքների թռիչքների ընթացքում օդաչուները նաև կատարելագործել են պարզ, բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրերի կատարումը։
ՀՌՇ-ի ավիաբազայի թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր