Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ          Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն       Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան    

25 դեկ 2023 14:33

«Ռուսների՞ն վերագրել». Դա փաստացի կապեց նույն խաղաղապահների ձեռքերը

Nsn.fm-ը գրում է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հիմնավորել Ղարաբաղը «քանդելու» սեփական որոշումը և ամեն ինչ բարդել Ռուսաստանի վրա, NSN-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը։


Հայաստանի իշխանություններն իրենք են «կապել» ռուս խաղաղապահների ձեռքերը, երբ ստորագրել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը, ավելացրել է նա։




Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ժամանած խաղաղապահ զորախումբը «չի պաշտպանել» Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ խաղաղապահներ ուղարկելու նպատակներից էր չճանաչված հանրապետության բնակչության պաշտպանությունը։ Աբովյանը կարծում է, որ նման հայտարարություններով Փաշինյանն արդարանում է հայաստանցիների առաջ։


«Խաղաղապահների նպատակն է կանխել ջարդերն ու սպանությունները՝ դա մասամբ հաջողվել է: Բայց, քանի որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել՝ եղել են երեխաների և կանանց սպանություններ։ Բայց խաղաղապահների ֆունկցիոնալությունը հենց երկու պատերազմող կողմերի միջև կանգնելն է։ Սակայն Հայաստանը, խախտելով բոլոր հնարավոր պայմանավորվածությունները, նոյեմբերի 9-ին Պրահայում փաստաթուղթ ստորագրեց, որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս... Դա փաստացի կապեց նույն խաղաղապահների ձեռքերը։ Արցախը կործանելու սեփական որոշումը հիմնավորելու և ամեն ինչ ռուսների վրա բարդելու փորձը միանշանակ համապատասխանում է իշխանությունների գործողությունների տրամաբանությանը։ սակայն առանց ռուս խաղաղապահների ջարդեր կլինեին»,- ասել է Աբովյանը։




Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական կազմավորում ուղարկելու մասին որոշումը հաստատվել է Դաշնության խորհրդի կողմից նույն թվականի նոյեմբերի 18-ին։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ռազմական կոնտինգենտը կուղարկվի տարածաշրջան «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին զգալի վնաս պատճառելուց խուսափելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր