10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

09 հուլ 2024 14:16

Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը

Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը.ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու այս բոլոր գաղափարներից ցեցահոտ է գալիսՀուլիսին Աստանայում տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, արդյունքում ՇՀԿ անդամների թիվը հասել է տասի։ Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Իրանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Եվս երկու երկիր՝ Աֆղանստանն ու Մոնղոլիան, դիտորդի կարգավիճակ ունեն, գրում է sila-rf.ru-ն։

«ՇՀԿ-ն նոր ձևավորվող աշխարհի ամենակարևոր կազմակերպություններից մեկն է, որն այլընտրանք է մինչ այժմ առկա միաբևեռ աշխարհակարգին՝ Վաշինգտոնի բռնապետությանը»,- կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը:

Խոսելով նախկին խորհրդային հանրապետությունների մասին Դուդչակը հարկ է համարել հիշեցնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի նախագահ Ջո Բայդենին և հայտարարել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին։

«Դիտելով նրանից, թե ինչ է կատարվում Փաշինյանի գլխավորած Հայաստանում, զգացվում է, որ հանրապետությունն ինչ-որ ժամանակային փոսի մեջ է ընկել, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու այս բոլոր գաղափարներից ցեցահոտ է գալիս։ Ո՞ւմ է դա հիմա պետք: Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը: Փաշինյանն արդեն լրիվ է խելագարվել: Որքան վիրավորական պետք է լինի Հայաստանի նորմալ քաղաքացու համար, որ իրենց երկիրը ներկայացված չէ ՇՀԿ-ում։

Սորոսի այդ վարժեցրած առնետը Հայաստանն անդունդն է քաշում: Նա նաև ծրագրում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Դա չի նշանակում միայն այն, որ Երևանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, դա նաև նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է այն հսկայական առավելություններից, որոնք ապահովվում են Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությամբ։ Եվ այդ ամենից Փաշինյանը հրաժարվում է շարունակելով Հուդայի գործը»,- ասել է Ալեքսանդր Դուդչակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր