«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

27 հուլ 2024 11:29

Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի

Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվիՌուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրերը, թե Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանը չի ընտրի Կիևի ռեժիմի ուղին։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և քաղաքական մակարդակում հարաբերությունների սառեցում է նկատվում:

«Ռուս փորձագետների շրջանում Կիևի ռեժիմ է կոչվում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարման ժամանակաշրջանն ու մեթոդները Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա խիստ ռուսամետ հայտարարություններ էր անում, իսկ հետո հեռացավ ռուսամետ կուրսից և փաստացի դարձավ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդը։ Սա, կարծում եմ, նկատի ունի այնպիսի երևույթ, ինչպիսին Կիևի ռեժիմն է։

Նախագահի վարչակազմի համար, որի մաս է կազմում Պեսկովը, շատ կարևոր է ցույց տալ գործընկերային հարաբերությունների զարգացումը Խորհրդային Միության մաս կազմող պետությունների հետ: Սա այսպիսի ռազմավարական նպատակ է։ Բայց ակնհայտ է, որ ռազմաքաղաքական մակարդակում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում նկատվում է սառեցում։ Եվ, իհարկե, Պեսկովը, որպես ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը, կցանկանար տեսնել Հայաստանի հետ փոխգործակցության ավելի բարենպաստ ռեժիմ»,- ասել է Աթաևը։

Ըստ քաղաքագետի՝ կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կամուրջներ չայրել, քանի որ հետո այդ հարաբերությունները կարգավորել այլևս չի հաջողվի։

«Դատելով նրանից, որ այժմ բավականին ուժեղ են զարգանում ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական Միության և նույնիսկ Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի ղեկավարությունն արդեն ձևավորել է իր ռազմավարական գիծը։ Եթե նախկինում, չնայած Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինում բազմավեկտոր կուրս էր հայտարարված, ռուսական ներկայությունը կազմում էր մոտ 70%, իսկ եվրոպականն ու ամերիկյանը՝ 30%, ապա դա փոխվում է ճիշտ հակառակը։

Իսկ ներկա պայմաններում կարևոր է պարիտետի պահպանումը, քանի որ այսօր Փաշինյանի (ՀՀ վարչապետ) քաղաքականությունն է այսպիսին, բայց Փաշինյանը հավերժ չէ։ Իսկ կամուրջները չայրելու համար պետք է բարձր մակարդակի վրա պահել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քանի որ եթե կամուրջներն այրեն, ապա անկախ նրանից, թե ով կգա Փաշինյանից հետո, այդ հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի, ինչպես դա եղավ Ուկրաինայի հետ»,- եզրափակել է Աթաևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր