Հերթական մահվան դեպքը ՊՆ զորամասերից մեկում, 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է
Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։
Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։
.....
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան
