22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

05 դեկ 2016 18:10

ՍԱՊԾ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ոլորտի մասնագետներ չեն` ցենտրիֆուգը սառցարանից չեն տարբերում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) տեղի ունեցող կադրային ջարդին նաև, այն հանգամանքին թե ինչպես են նեղ ոլորտային մասնագետները դուրս մնում ոլորտից:
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ոլորտի մասնագետներ չեն: Ծառայության պետը, երկու տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, խորհրդականները՝ ոլորտի մասնագետներ չեն: Ոլորտում պետք է լինեն անասնաբույժներ, ֆիտոսանիտարներ և բժիշկներ: Նրանք ունեն տնտեսագիտական կրթություն և ցենտրիֆուգը սառցարանից չեն տարբերում, իսկ երբ փորձում ես մասնագիտական խորհուրդներ տալ, ասում են, որ իրենք դրա մասնագետները չեն»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: 
ՍԱՊԾ նոր պետը` Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ Գեորգի Ավետիսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենը աշխատանքից ազատման դիմում գրեն: Ըստ Գեորգի Ավետիսյանի, ՍԱՊԾ նոր պետը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչո՞ւ է ուզում ազատվել իրենցից: Պարոն Ավետիսյանին մտահոգում էր այն փաստը, որ Իշխան Կարապետյանը ՊՈԱԿ-ում արդեն նոր պետ ու տեղակալ է նշանակել, որոնք ո’չ կենդանիներից են հասկանում, ո’չ սննդամթերքի անվտանգությունից: 
Գեորգի Ավետիսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ է անում լաբորատորիան առանձնացնել ՍԱՊԾ-ից և ընդգրկել գյուղնախարարության կազմում: Նա պատրաստ է ազատման դիմում գրել` պայմանով, որ լաբորատորիան ղեկավարեն մասնագետներ, ինքն էլ, ինչպես վստահեցրեց, անհրաժեշտության դեպքում կաջակցի խորհուրդներով: 


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր