Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

17 հուլ 2016 18:36

Խուճապ. պատճառներն ու հետևանքները

Հարցազրույց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու,  դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Հարգելի հոգեբան, վերջերս շատ է գործածվում ‹‹խուճապ›› բառը, ինչպե՞ս կսահմանեք այն:
-Խուճապն առաջանում է վտանգավոր կամ անհասկանալի իրավիճակի մասին թերինֆորմացիայի կամ գերինֆորմացիայի արդյունքում և դրսևորվում է իմպուլսիվ գործողություններով: ‹‹Խուճապ›› ասելով սովորաբար հասկանում են մասսայական խուճապային վարք, որն առաջանում է հանկարծակի և արագ տարածվում է: Սակայն ըստ տեսակների խուճապը կարող է լինել ոչ միայն մասսայական, այլ նաև անհատական, խմբային:
-Կ՞ան արդյոք որոշակի գործոններ, որոնք կարող են առաջացնել խուճապ կամ նպաստել խուճապի առաջացմանը:
-Խուճապի առաջացմանը կարող են նպաստել ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական գործոններ: Ֆիզոլոգիական գործոններից, օրինակ, քրոնիկ անքնությունը, հոգնածությունը, քաղցը, թմրանյութի կամ ալկոհոլի օգտագործումը: Հոգեբանական գործոններից խուճապի համար ռիսկային են համարվում բարձր տագնապայնությունը, ներշնչվողականությունը, հույզերի և վարքի վերահսկողության ցածր մակարդակը և այլն: Իսկ ընթացիկ դեպքերի սրացումը, ինտենսիվությունը, տևականությունը խուճապին նպաստող սոցիալական գործոններից են:
- Ի՞նչպիսի գանգատներ կարող են դրսևորվել խուճապի դեպքում:
-Խուճապի դեպքում հիմնականում դրսևորվում են սրտի զարկերի արագացում, սրտխփոցներ, քրտնարտադրություն, շնչահեղձություն, ցավ և անհարմարավետության զգացում, գլխապտույտ, անկայունության զգացում, մահվան վախ, դող:  
-Հոգեբանները օգտագործում են նաև ‹‹խուճապային գրոհ›› տերմինը, ի՞նչ է այն ենթադրում:
-Այո, վերջերս հաճախ ենք հանդիպում նաև ‹‹խուճապային գրոհ›› հասկացությանը: Կոգնիտիվ տեսությունը խուճապային գրոհի պատճառ համարում է սեփական զգացողությունների (օրինակ սրտխփոցը ընկալում են որպես մահվան նախանշան) ոչ ռացիոնալ մեկնաբանությունը: Հետևաբար, նման դեպքերում անհրաժեշտ է նախևառաջ շտկել մարդու համոզմունքները, որպեսզի ազատենք նրան արտահայտված տագնապից՝ ‹‹խուճապային գրոհից››:
 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր