Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 մայիս 2017 13:30

Սեռական խանգարումներով՝ մասնագետներին ավելի շատ դիմում են տղամարդիկ, սակայն սեռական խնդրի առաջին հայտնաբերողը կինն է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը խոսեց սեռական առողջություն, ազգաբնակչության առջև ծառացած սեռական խնդիրների, մարտահրավերների և անպտղության մասին:
«Սեքսոպոթոլոգի օրը նշվում է մայիսի 10-ին, և այս օրը դառնում է ևս մեկ առիթ՝ սեռական առողջության վերաբերյալ հասարակության մեջ առկա խնդիրները բարձրաձայնելու, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տենդենց կա տարբեր հիվանդություններով հիվանդանալու և այստեղ նաև սեռական հիվանդություններով հիվանդանալու միտումն է ավելանում,-ասաց Սևադա Հակոբյանը:
Սևադա Հակոբյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է պրոգրես՝ մարդիկ սկսել են ավելի շատ դիմել սեքսոպաթոլոգի ծառայություններին. «Մարդիկ այսօր դիմում են ոչ միայն սեռական խանգարման դեպքում, այլեւ կանխարգելիչ նպատակով: Ավելացել է նաեւ նախաամուսնական այցերի թիվը, ինչը նույնպես շատ լավ երեւույթ է: Չնայած սրան՝ դեռ շատ կան մարդիկ, որոնք տեղեկացված չեն կամ մենթալիտետի պատճառով չեն դիմում բժշկի օգնությանը: 
Խոսելով սեռական հիվանդություններին նպաստող գործոններից Սևադա Հակոբյանը նշեց, որ ի թիվս այլ վատ սովորությունների, մարդկանց մոտ նմանատիպ խանգարումներ առաջացնում են ալկոհոլը, թմրանյութը, ինչպես նաև ավելորդ քաշը. «Ընդհանրապես, սեռական խանգարումներով՝ մասնագետներին դիմում են տղամարդիկ՝ առավել հասուն տարիքում, սակայն սեռական խնդրի առաջին հայտնաբերողը կինն է և սովորաբար կնոջ ուղղորդումով է, որ տղամարդիկ դիմում են մասնագետներին»:
Սևադա Հակոբյանը խոսեց նաև անպտղության խնդիրների մասին՝ շեշտելով, որ Հայաստանում անպտղության ցուցանիշները գնալով մեծանում են և դրան նպաստում է և՛ գենետիկապես մոդիֆիկացված սնունդը, և՛ սակավաշարժությունը, և՛ ավելորդ քաշը. «Հասարակության գիտակցության մեջ այս հարցում դրական փոփոխություն կա. մարդիկ հասկացել են, որ եթե զույգի մոտ անպտղություն է առկա, պետք չէ միայն հարսին բժշկի տանել: Հիմա ամուսիններով են մոտենում մասնագետին»:
Իսկ սեռակրթության հարցում ըստ Սևադա Հակոբյանի դեռ շատ անելիքներ ունեն մասնագետներն ու կրթական համակարգը. «Զավեշտալի է, երբ տղամարդը 40 տարեկանում դեռ սեռական կյանքով չի ապրել և ազգովի նրան բերում են սեքսապաթոլոգի մոտ: Ստացվում է՝ ծնողները տիրապետում են իրենց զավակի սեռական կյանքի ողջ մանրամասներին՝ դրանով հանդերձ՝ խանգարելով նրան»,-ասաց մասնագետը՝ շեշտելով, որ նմանատիպ դեպքերը դեռևս մնում է արդիական խնդիր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր