«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 նոյ 2017 15:51

Եթե տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, լավ բյուջե չի կարող լինել.Տեսանյութ

Եթե տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, լավ բյուջե չի կարող լինել.ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ, դոցենտ Կառլեն Խաչատրյանը խոսեց 2018թ-ի պետական բյուջեի և տնտեսական զարգացման հեռանկարների մասին:
Կառլեն Խաչատրյանը խոսելով ՀՀ կառավարության կողմից  հրապարակված 2018 թվականին պետական բյուջեի ծախսերի ու երկամուտների մասին, նկատեց, որ կառավարության հրապարակած թվերը համեմատելով ընթացիկ տարվա պետական բյուջեի հետ,  ստացվում է, որ  եկամուտների մասով կա մոտ 97 մլրդ դրամի ավելացում, իսկ ծախսերի` 104 մլրդ, ընթացիկ տարվա համեմատ պակասուրդը կավելանա 7 մլրդ դրամով. «Պետական բյուջեով եկամուտների առումով դրական փոփոխություններ չեն նախատեսվում: Եկամուտների  95-96 տոկոսն ապահովելու է ներքին եկամուտների հաշվին: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այստեղ եւս արմատական փոփոխություններ չկան, պահպանվել են միեւնույն համամասնությունները, ինչ ընթացիկ տարում: Շոշափելի փոփոխություններ կան երկու հոդվածում` տնտեսական հարաբերություններին եւ պաշտպանության ոլորտին տրամադրվող ծախսերը: Առաջինն աճել է մոտ 55 մլրդ դրամով, սա այն ծախսերն են, որոնք կառավարությունը ուղղում է ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես միջավայրի աշխուժացմանը եւ այլն: Պաշտպանության ոլորտում մոտ 37 մլրդ դրամի ծախսերի ավելացում է նախատեսվում»,-նշեց Կ. Խաչատրյանը: 
Ըստ նրա, առողջապահության ոլորտին տրամադրվող ծախսերը շուրջ 5,6 մլրդ դրամով նախատեսվում է նվազեցնել, ինչպես նաեւ կրթության ոլորտում`1,8 մլրդ դրամով, իսկ շրջակա միջավայրի պահպանման եւ բնակարանաշինությանը 4 մլրդ դրամի ավելացում է նախատեսված`յուրաքանչյուր ոլորտի համար: Տնտեսագետը նաեւ ընդգծեց, որ բյուջով նախատեսված չէ կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, ուստի սոցիալական ոլորտում էական փոփոխությունների պետք չէ սպասել. «Պետական բյուջեով մոտ 140 մլրդ դրամ, ավելին քան ուղղվում է կրթության ոլորտին առհասարակ, տրամադրվելու է պետական պարտքի սպասարկմանը, կարծում եմ` ամենացավալի ցուցանիշներից մեկը սա է: Կրթության ոլորտին տրամադրվող գումարի կրճատումն իրականացվում է համայնքներում դպրոցների միավորման եւ այս ոլորտում աշխատողների թվի կրճատմամբ: Առողջապահության ոլորտում դեռեւս մանրակրկիտ ուսումնասիրություններ չկան: Այս երկու ոլորտներն էլ մարդկային զարգացման տեսանկյունից կարեւոր են, անկեղծ չեմ հասկանում կառավարության այս մղումը»:
Դիտարկմանը, թե այսօր կառավարությունն  արդյունավե՞տ Է կառավարում բյուջեն, տնտեսագետը նկատեց, որ բյուջեն արտացոլում է տնտեսությունում տիրող իրավիճակը. «Եթե տնտեսությունում կան բազմաթիվ խնդիրներ, լավ բյուջե չի կարող լինել եւ հակառակը, այսինքն` բյուջեն տնտեսության արտացոլանքն է: Եթե բյուջեում բացեր ենք տեսում, ապա այն հետեւանք է տնտեսական հարաբերություններում առկա խնդիրների»,-եզրափակեց տնտեսագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր