Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

17 դեկ 2017 11:33

Նախատոնական սթրեսների պատճառներն ու հաղթահարումը. Հոգեբան

Նախատոնական սթրեսների պատճառներն ու հաղթահարումը. ՀոգեբանԱմանորը տարբերվում է մյուս բոլոր տոներից. համընդհանուր հեքիաթային մթնոլորտ է սփռում և հրաշքի ակնկալիք: Ամանորին սպասում են և երեխաները, և մեծահասակները: Իհարկե, յուրաքանչյուրի համար տոնը նաև իր առանձնահատկություններն  ունի,  որը հատկապես ակնհայտ է դառնում այն կազմակերպելու տեսանկյունից:  Ամանորին նախապատրաստվելն սկսվում է սովորաբար մեկ ամիս առաջ, քանի որ դեկտեմբերը ամփոփում է նախորդ տարին, և այս պահից ի հայտ է գալիս սթրեսի գործոնը: Ոմանց` «ժամանակը սկսում է չբավականացնել», ակտիվանում է տագնապի զգացումը, մյուսների մոտ ցանկություններն ու հնարավորությունները չեն համապատասխանում իրար, ոմանք էլ` չեն կողմնորոշվում որտեղ և ում հետ դիմավորել Նոր տարին, կամ ինչ նվիրել հարազատներին: Անշուշտ, նախատոնական սթրեսի պատճառները տարբեր են և խիստ անհատական: Սակայն հետևելով ներքոնշյալ միջոցներին, կարող եք նվազեցնել  նախատոնական սթրեսները.
 
1. Կառավարեք ժամանակը, այսինքն` պլանավորեք անելիքները:
2. Որոշակի դարձրեք Ամանորի կազմակերպման գործընթացը. ում հետ և որտեղ անցկացնել այն:
3. Հիշեք նախորդ տարվա ձեռքբերումները, ուրախ և հաջողակ պահերը:
4. Գրեք հաջորդ տարվա համար Ձեր սպասելիքները, հնարավորինս կոնկրետ և մանրամասն:
5. Մի անհանգստացեք այն մասին, թե ինչ կմտածեն կամ կխոսեն այլ մարդիկ: Եթե Դուք ձգտեք արդարացնել ոմանց (ոչ Ձեր) սպասելիքները, դժվար թե երջանիկ դիմավորեք Ամանորը:
6. Դիմավորեք Ամանորն այնտեղ, որտեղ ցանկանում եք, և այն մարդկանց հետ, ում համակրում եք: 
7. Տոնի համար պետք չեն շատ նվերներ կամ փող: Գլխավորը` լինեք սիրելի և հարազատ մարդկանցով շրջապատված: 
8. Ամանորի կազմակերպումը համապատասխանեցրեք Ձեր ինչպես ֆինանսական, այնպես էլ  հոգեբանական ռեսուրսներին: Մի ծախսեք ավելին քան թույլ են տալիս միջոցները, և մի խուսափեք Ձեզ համար ընդունելի և հաճելի ամանորյա ավանդույթներ ստեղծելուց: 
9. Մի մոռացեք հանգստի մասին: 
10. Հիշեք, որ լավագույն նվերը սերն է` ընտանիքի, ընկերների, երեխաների, հարազատների նկատմամբ: 
 
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,
հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր