Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

12 հուլ 2016 13:45

Անձնային առանձնահատկություններն են որոշում մարդու հակազդումը ցավի նկատմամբ և ցավային գրգռիչին դիմակայելու ունակությունը

Ամենատարբեր վարքային հակազդումները, որոնք առաջանում են սուր և քրոնիկական ցավի ժամանակ, ներկայացվում են «ցավային վարք» տերմինով, որը ներառում է վերբալ և ոչ վերբալ հակազդումներ: Այլ կերպ` «ցավային վարքը» սեփական ցավի մասին շրջապատողներին տեղեկացնելու միջոց է:
«Ցավային վարք» տերմինն առաջին անգամ գործածել է  Ու. Ֆորդյուսը: Հետագայում մի շարք հեղինակներ նկարագրել են ցավային վարքի դրսևորումները ցավով պացիենտների շրջանում: 

Ցավային վարքը պայմանավորված է ոչ միայն ցավի բնույթով և ինտենսիվությամբ, այլև մեծ մասամբ որոշվում է անձնային առանձնահատկություններով: Անձնային առանձնահատկություններն են որոշում մարդու հակազդումը ցավի նկատմամբ և նրա ցավային վարքը, ցավային գրգռիչին դիմակայելու ունակությունը, ցավին տրվող հուզական զգացողությունների պատասխանը և հաղթահարման միջոցները: Օրինակ՝ հայտնաբերվել է կորելյացիա ցավի տանելիության և անձի այնպիսի գծերի միջև, ինչպիսիք են ինտրովերտությունը,  էքստրավերտությունը և նևրոտիզմը: Էքստրավերտները ցավային զգացողությունների ժամանակ ավելի վառ  են արտահայտում սեփական հույզերը և ունակ են ժխտելու ցավի զգայական ազդեցությունները: Մինչդեռ նևրոտիկ և ինտրովերտ անհատները «տառապում են լռության մեջ» և ավելի զգայուն են ցանկացած ցավային ազդակի նկատմամբ:   

Ցավային վարքը պայմանավորված է նաև արտաքին գործոններով: Այսպես՝ պացիենտը որքան մեծ ուշադրություն և աջակցություն է ստանում շրջապատողներից, այնքան հաճախ է ցավային վարքն օգտագործում իր նպատակների համար, արդյունքում` ամրապնդում է ցավային պրոբլեմը: Բացի դրանից, ցավային վարքի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, ուրիշի օգնության պահանջմունքը,  իրենց հերթին սահմանափակում են պացիենտի ակտիվությունն ու ադապտացիան, երկար ժամանակով «անջատում» նրան նորմալ կյանքից:
Քրոնիկական ցավով պացիենտների ցավային  վարքի բնույթի վրա նշանակալի ազդեցություն ունեն կոգնիտիվ գործոնները` վերաբերմունքը ցավի նկատմամբ, պատրաստվածությունը «պայքարի» նկատմամբ, հույսը կամ, հակառակը, հավատի բացակայությունը բուժման նկատմամբ: Պարզվել է, որ հավատացող մարդիկ հեշտությամբ են հաղթահարում ցավը և ավելի արագ են գտնում հաղթահարման ուղիները: 
 
 Հ.Գ.Թ.  Սոնա Հարությունյան 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր