Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

23 հուն 2018 13:09

Փաշինյանը առաջիկայում կկանգնի ճակատագրական երկընտրանքի առաջ՝շարու­նակե՞լ Հայաստանում մաքրել Ավգյան ախոռները, թե...

Փաշինյանը առաջիկայում կկանգնի  ճակատագրական երկընտրանքի առաջ՝շարու­նակե՞լ Հայաստանում մաքրել Ավգյան  ախոռները, թե...
Հունիսի 21-ին տեղի ունեցած այդ կարևոր միջոցւսռումից հետո ԵՄ գործընկերության խորհուրդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իր աջակ­ցությունն է հայտնել Հայաստանին կարեւորագույն գրեթե բո­լոր ուղղություններով՝ ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանա­կում կառավարության ժողովր­դավարական փոփոխությանը:

Եվրամիությունը, ըստ նույն հաղորդագրության, ողջունել է Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայ­քարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողու­թյունները, ինչպես նաեւ վերա­հաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում’ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղ­ված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մար­դու իրավունքների պաշտպա­նության ամրապնդմանը, Հա­յաստանում բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել նաեւ աջակցել Հա­յաստանին նոր ընտրություննե­րի կազմակերպման եւ դի­տարկման հարցում:

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել նաեւ բազմաթիվ այլ ուղղություններով, այդ թվում՝ վերահաստատել է իր աջակ­ցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Գրեթե նույնաբովանդակ հաղորդագրու­թյուն Է տարածվել նաեւ Բրյուսելում տոնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Եվրոպական միու­թյան արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքակա­նության  հարցերով բարձր ներ­կայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախա­գահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման մասին, որում ԵՄ դիվանագիտության ղեկավարը աջակցություն Է հայտնել Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այնպես Էլ արտւսքին օժանդակության հարցում:
Այլ կերպ ասած՝ ի լրումն թավշյա հեղափոխությունից հետո հղված շնորհավորանքների ու դրանցում ընդգծված քաղա­քական աջակցության, երեկ ԵՄ-ն նաեւ ինստիտուցիոնալ մակարդակով է վերահաստա­տել իր պատրաստականությու­նը՝ աջակցելու Հայաստանին, որը դիվանագիտական լեզվից թարգմանությամբ կարելի է վերծանել որպես թավշյա հե­ղափոխությանը, նրա առաջ­նորդներին ուղղված անվերա­պահ աջակցություն՝ հեղափո­խության հռչակած նպատակ­ներն իրագործելու հարցում: Եվ սա այն դեպքում, երբ հեղափո­խությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությու­նը, գոնե այցերի ու հայտարա­րությունների մակարդակում առավելապես ուղղված է եղել դեպի Ռուսաստան, Եվրամիու­թյան հետ հարաբերություննե­րի ամրապնդման կարեւորության մասին արձանագրումնե­րի մեծ մասն արվել է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության շեշտումից հե­տո միայն:
Ահա այս պայմաններում, առայժմ միայն Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի տե­սանելի քայլերի պայմաններում Եվրամիությունը շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այն­պես էլ արտաքին կւսրեւորագույն խնդրի՝ ԼՂ-ի հիմնահարցի կարգավորման հարցում: Բազմիցս նշել ենք, որ Հայաս­տանում տեղի ունեցած հեղա­փոխությունն իր ձեւով եւ բո­վանդակությամբ, արժեքներով ու սկզբունքներով ամբողջու­թյամբ եվրոպական քաղա­քակրթությանը հարիր գործողություն էր, եւ որ դրանով Հայաստանը մեծագույն քայլ կատարեց դեպի արեւմտյան քաղաքակրթական եւ քաղաքական ընտանիք:
Որքան էլ զգուշավորությու­նից, հիմնավոր ու օբյեկտիվ զգուշավորությունից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանու­թյունը փորձում է ամենամեծ ու­շադրությունը դարձնել հւսյ-ռուսական հարաբերություններին, միեւնույն է, իր իսկ իրականաց­րած հեղափոխությունը, Հայաս­տանի ազատագրումը նախկին ռեժիմից՝ իր էությամբ ու ֆունկ­ցիայով հակառուսական գործողություն է եւ այդպես էլ ընկալ­վում է Կրեմլի կողմից: Հայւսստանը ազատագրած գործիչն  ու իշխանությունը չեն կարող այլ կերպ ընկալվել Մոսկվայում, քանի որ ազատ ու ինքնիշխան Հայաստանը Մոսկվայի պլանների մեջ չի մտնում եւ հակասւոմ է նրա կայսերապաշտական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը միջազ­գային ասպարեզում:
Նիկոլ Փաշինյանը, կատարե­լով ճակատագրական քայլ, առաջիկայում կանգնած է լինե­լու նույնքան ճակատագրական երկընտրանքի առաջ՝ շարու­նակե՞լ Հայաստանում մաքրել Ավգյան  ախոռները՝ պահպանե­լով այդ ախոռները սնած ռու­սական ազդեցությունը, թե՞ քայլեր, թեկուզ երկարաժամ­կետ ուղղվածություն ունեցող քայլեր կատարել այդ ազդեցությունից դուրս գալու ու իրակա­նում եվրոպական տիպի պե­տություն կառուցելու համար՝ արդեն որպես Եվրոպայի լիի­րավ անդամ:
Աղբյուրը՝ arenanews.am



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր