Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 օգոս 2018 12:12

ՀՀ գործող օրենսդրությամբ Սերժ Սարգսյանին բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում չի նախատեսված

ՀՀ գործող օրենսդրությամբ Սերժ Սարգսյանին բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում չի նախատեսվածՀՀ գործող օրենսդրությամբ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում չի նախատեսված:
Պաշտոնաթող նախագահի սպասարկումը և գույքի տրամադրումը պետք է իրականացվեն նախագահի պաշտոնաթող դառնալու պահից գործող օրենքով:

ՀՀ նախագահի պաշտոնաթող դառնալու հետ միաժամանակ 09.04.2018 թվականից 07.03.2018 ՀՕ-143-Ն ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 04.02.2014 ՀՕ-1-Ն ՀՀ օրենքում լրացված «Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» վերնագրով 7.3. հոդվածը http://www.irtek.am/views/act.aspx?aid=74177&sc=p856#p856, որի համաձայն բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում ՀՀ պաշտոնաթող նախագահին չի նախատեսված:
Իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը http://www.irtek.am/views/act.aspx?aid=1380&sc=p78#p78, որի 6-րդ հոդվածով նախատեսված էր բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանություն տրամադրում ՀՀ պաշտոնաթող նախագահին, ուժը կորցրած է ճանաչվել 09.04.2018 թվականին` ՀՀ նախագահի պաշտոնաթող դառնալու նույն պահին, 07.03.2018 ՀՕ-143-Ն ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն: http://www.irtek.am/views/act.aspx?aid=150511&sc=p244#p244

Հետևաբար, ՀՀ նախագահի պաշտոնաթող դառնալու պահից գործող օրենքով ՀՀ պաշտոնաթող նախագահին բնակարանի և անձնական հատուկ պետական պահպանության տրամադրում չի նախատեսված:
29.03.2018 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելու մասին» 317-Ա որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/30118/ , որի նախաբանում և 5-րդ կետում գրված է`
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։»
Որոշումն ընդունվել է մարտի 29-ին, իսկ որոշման 5-րդ կետով հստակ սահմանված է որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 09.04.2018:
Կառավարությանը շատ լավ հայտնի էր, որ օրենքը` որի 6-րդ հոդվածի համաձայն ընդունվել է այդ որոշումը, ամբողջովին ուժը կորցնելու է նույն` 09.04.2018-ին և, որ որոշումը իր ուժի մեջ մտնելու պահից հակասելու է 04.02.2014 ՀՕ-1-Ն ՀՀ օրենքում լրացված 7.3. հոդվածի դրույթներին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 37 հոդվածի 3-րդ մասի http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549&sc=p676#p676 համաձայն կառավարությունը պարտավոր է ուժը կորցրած ճանաչել 317-Ա որոշումը փոփոխություններով, քանի որ այն հակասում է 04.02.2014 ՀՕ-1-Ն ՀՀ օրենքի 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած 7.3. հոդվածի դրույթներին, իսկ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն կառավարությունն ընդունել էր որոշումը, ուժը կորցրել է որոշումն ուժի մեջ մտնելու պահին:
Սակայն, կառավարությունը որոշել է ղեկավարվել ուժը կորցրած օրենքով, որի 6-րդ հոդվածը սահմանում էր` «ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտոնաթող Նախագահին ապահովում է ԲՆԱԿԱՐԱՆՈՎ, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով:»: http://www.irtek.am/views/act.aspx?aid=1380&sc=p78#p78
Նախագահի պաշտոնաթող դառնալու պահին` 09.04.2018 թվականին ուԺը կորցրած օրենքում հստակ գրված է ապահովել ԲՆԱԿԱՐԱՆՈՎ` բնակարանով, և ո՛չ առանձնատնով, բնակարանով, և ո՛չ մի քանի հազար ք.մ. հողատարածքով:
Օրենքը երկու անգամ արդեն խախտվել է առաջին երկու նախագահներին ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ հատկացնելու դեպքերում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն ռադիոկայանի» լրագրողին հայտնել էր, որ «պաշտոնաթող նախագահին առաջարկվել է առանձնատուն իր հողատարածքով և այլնով, որը համադրելի էր նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի հետ..»:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է`
«1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:
ՀՀ օրենսդրությամբ պաշտոնաթող նախագահին նախորդ նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ տրամադրելու օրենսդրական նորմ չի սահմանված:
Իսկ որպես պաշտոնաթող նախագահին ԲՆԱԿԱՐԱՆ տրամադրելու չափորոշիչ կարող են կիրառել աղետի գոտու բնակիչներին կամ զինծառայողներին ԲՆԱԿԱՐԱՆ հատկացնելու վերաբերյալ իրավական ակտերում սահմանված չափորոշիչները, քանի որ Հայաստանում գործում են օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները:
Աղբյուրը այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր