Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

31 օգոս 2018 13:45

Աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում եւ այլ խոշոր խնդիրների լուծում ակնկալել այս կառավարությունից, լուրջ չէ. տնտեսագետ

Աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում եւ այլ խոշոր խնդիրների լուծում ակնկալել այս կառավարությունից, լուրջ չէ. տնտեսագետԿառավարության 100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձեւավորումն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության մշակույթի ձեւավորումն է, որի հիմնական շեշտադրումներն են, որ մեր տնտեսությունը կոռուպցիայից զերծ պետք է լինի, որը մոնոպոլիաներ չպիտի լինեն, որը ներքին մրցակցության պայմաններն է բարելավվում, ազատ տնտեսական գործունեությունը, ժողովրդավարությունն է խթանվում»,–հավելեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում եւ այլ խոշոր խնդիրների լուծում ակնկալել այս կառավարությունից լուրջ չէ, մասնագիտական առումով պետք է գնահատել այս կառավարությունն պատրա՞ստ է այդ խնդիրների լուծմանը, թե՞ չէ։
Նրա կարծիքով՝ թվային տվյալները չէ, որ պետք է ոգեւորեն, քանի որ կան դեռեւս լրջագույն խնդիրներ, օրինակ՝ գործազրկությունը։ Տնտեսագետը կարեւորեց հարկային քաղաքականությունը, անհրաժեշտ համարեց մինչ այս կառավարությունն արհեստական տնտեսական առավելություն ստացած բիզնեսի կողքին փոքր բիզնեսին աջակցելու անհրաժեշտության մասին։
Նա նշեց՝ միայն կոռուպցիան որ վերանա, բավարար կլինի, եթե այդ գործում հաջողենք, նոր տնտեսական հարաբերություններ ի հայտ կգան, մեր կյանքում էական փոփոխություններ կլինեն, իսկ տնտեսական մեծ էֆեկտ կունենա։
Վահագն Խաչատրյանը շեշտեց՝ պետք է մտածել ներմուծման եւ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ. «Պետք է նայել ոչ միայն Ռուսաստան, այլ նաեւ Թուրքիա, Իրան, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն։ Մեզ շրջապատող երկրներում տեղի է ունեցել արժույթի արժեզրկում, ՀՀ–ում տեղի չի ունեցել, այսինքն նշանակում է մեխանիկորեն մենք կորցրել ենք արտահանման մրցունակությունը»։
Նա հավելեց՝ մեր արտահանման տեմպերը վերջին 6 ամսվա ընթացքում նվազել են, որն, ըստ ներմուծման կառուցվածքի, կարող է մտահոգվելու տեղիք տալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր