Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

13 հոկ 2018 10:37

Հայաստանում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման նախադրյալներ չկան և բնական է, որ կառավարությունը ռիսկի չդիմեց

Հայաստանում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման նախադրյալներ չկան և բնական է, որ  կառավարությունը ռիսկի չդիմեցՀայաստանում ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների օրոք չեն եղել նախադրյալներ եւ տենդենցներ, որոնք կնպաստեին թոշակների եւ աշխատավարձերի բարձրացմանը։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցությունից Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Այդ պատճառով, ըստ նրա, լիովին բնական է, որ հանրապետության կառավարությունը ռիսկի չդիմեց, եւ քաղաքացիները ստիպված են բավարարվել պետական այն բյուջեով, որն արդեն հայտարարվել է 2019 թվականի համար։ «Ֆինանսների նախարարն, ի դեպ, եւս ասաց, որ սա ամենացանկալի բյուջեն չէ, սակայն ոչինչ ավելի լավ 2019 թվականի համար նրանք չէին կարող մտածել»,- հավելեց Բոստանջյանը։

Այն հարցին, թե աշխատավարձի բարձրացման եւ սոցիալական հատկացումների այսպիսի «կայունությունը» չի՞ ազդի արդյոք առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, որում հայտնվել են հանրապետության բնակիչները՝ հաշվի առնելով հիմնական սննդամթերքների անընդհատ աճող գները, տնտեսագետը պատասխանեց, որ դա, անպայման, կունենա բավական բացասական հետեւանքներ եւ հատկապես վատ կազդի այն քաղաքացիների վրա, ովքեր համեստ եկամուտներ ունեն։ Այսինքն, խոսքը Հայաստանում ապրող քաղաքացիների ճնշող մեծամասնության մասին է։
Սրա հետ կապված՝ նախկին պատգամավորը չբացառեց բնակչության շրջանում դժգոհության աճը։ «Իհարկե, դա հնարավոր է, բայց կարծում եմ, որ ժողովուրդն իմաստուն է, եւ եթե մենք կարողացել ենք այսքան տարի դիմանալ՝ չլինելով լավագույն իրավիճակում, մի տարի էլ կդիմանանք»,- նշեց Վարդան Բոստանջյանը։
Ընդհանրապես տնտեսական իրավիճակի մասին խոսելով՝ տնտեսագետն ընդգծեց, որ հաջողության վրա հույս դնել կարելի է միայն այն դեպքում, եթե Հայաստան նոր ներդրումներ հոսեն, իսկ դրանք կլինեն միայն այն ժամանակ, երբ արտասահմանյան ներդրողները կարողանան տեսնել դրա համար անհրաժեշտ պայմանների առկայությունը։ «Այսօրվա դրությամբ ե՛ւ օրենսդրության տեսակետից, ե՛ւ շատ այլ տեսակետներից, մենք ինչ-որ հատուկ հեռանկարներ չունենք»,- ամփոփեց նախկին պատգամավորը։
Նշենք, որ 2019թ․ բյուջեի նախագծով նախատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ՝ այն դեպքում երբ 2017թ․ այդ աճը գերազանցում էր 7 տոկոսը։ Չի սպասվում նաեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր