Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

04 հոկ 2018 16:00

Արեգակնային համակարգի ամենաբարձ կետն է հայտնաբերվել, որը համեմատվել չի կարող անգամ Երկրի ամենաբարձր կետի հետ

Բոլորին է հայտնի, որ Երկիր մոլորակի ամենաբարձր կետը Ջոմոլունգմա լեռն է, որը ծովի մակարդակից 8848 մ բարձրություն ունի։ Էլի շատ լեռներ կան, որոնք յուրաքանչյուրին ապշեցնում են իրենց բարձրությամբ ու հզորությամբ։

Սակայն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում մենք հնարավորություն ունենք դիտարկելու և ուսումնասիրելու ոչ միայն մոլորակը, որի վրա կյանք կա, այլև ողջ Տիեզերքը։ Հետևաբար կարող ենք այլ հետաքրքիր ու ռեկորդային երևույթներ գտնել նաև անծայրածիր տարածության մեջ։ Վերջին հարյուրամյակում մարդիկ մի շարք տիեզերական սարքեր են ուղարկել այլ մոլորակներ ու դրանց արբանյակներ՝ դրանց մասին տեղեկություններ ստանալու ու մեզ հասցնելու համար։

Հետաքրքիր դեպք է գրանցվել. գիտականները վերոնշյալ եղանակով ստացել են լուսանկարներ ու տեղեկություններ Մարսի մասին, ինչից հետո սևեռել են ուշադրությունը մոլորակի մի կետի, որը 21 կմ բարձրություն ունի։ Սկսվեցին մանրամասն ուսումնասիրություններ իրականացվել, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ այդ կետը Մարս մոլորակի հանգած հրաբուխներից մեկն է, որի բարձրությունը կազմում է 21.3 կմ՝ հիմքից հաշված, իսկ տրամագիծը՝ 540 մ։ Գտնվելով Մարսի մակերևույթի վրա՝ հնարավոր չէ տեսնել այս բարձրությունը. այն երևում է միայն ավելի բարձր տարածությունից նայելիս։ Երկիր մոլորակի ամենաբարձր հրաբուխը Մաունա Կեան է, որի բարձրությունը, հիմքից հաշված, կազմում է 10203 մ։ Վերջինս բավականին փոքր է Մարսի հրաբուխի համեմատ։ Գիտնականները այս առեղվածային հրաբուխին տվել են Օլիմպ անվանումը, քանի ո այն նման է առասպելական Օլիմպոս լեռանը։
Շատերի մոտ երևի առաջացավ հարց. եթե Մաունա Կեան 10203 մ բարձրություն ունի, իսկ Ջոմոլունգման՝ ընդամենը 8848, ապա ինչու՞ է հենց Ջոմոլունգման համարվում Երկրի ամենաբարձր կետը։ Բանն այն է, որ բարձրությունները հաշվարկվում ենք ծովի մակարդակից։ Մաունա Կեայի զգալի մասն ընկղմված է ջրի մեջ, և ծովի մակարդակից հաշված՝ դրա բարձրությունն ընդամենը 4205 մ է։

2011 թ. աստղագետները նոր տեղեկություններ ստացան Վեստա կոչվող աստերոիդի մասին, որն աստերոիդների գոտում ամենախոշորներից մեկն է։ Այն գտնվում է Մարս և Յուպիտեր մոլոակների միջև։ Դրա տրամագիծը կազմում է 500 կմ, և դրա մակերևույթին հյտնաբերվել է Արեգակնային համակարգի ներկայումս ամենաբարձրը համարվող լեռը։ Սրա բարձրության «գատնիքը» կայանում է նրանում, որ միլիոնավոր տարիներ առաջ աստերոիդ Վեստան մեկ այլ տիեզերական մարմնի հետ բախում է ունեցել, որի հետևանքով էլ դրա վևա 500 մ տրամագիծ ունեցող խառնարան է գոյացել, իսկ կենտրոնական հատվածում՝ 22 կմ բարձրություն ու 180կմ տրամագիծ ունեցող բարձունք։ Այս խառնարանը կոչել են Ռեյասիլվիա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր