«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

09 փետ 2019 17:39

Սկանդալ. հոդվածների հիմքում կարող էին դրված լինել մահապատժի ենթարկված բանտարկյալներից հանած օրգանների փոխպատվաստման վիրահատությունները

Սկանդալ. հոդվածների հիմքում կարող էին դրված լինել մահապատժի ենթարկված բանտարկյալներից հանած օրգանների փոխպատվաստման վիրահատություններըԳիտական աշխարհում լուրջ սկանդալ է բռնկվել հետազոտությունից հետո, որը հրապարակվել է BMJ Open ամսագրում: BBC-ն փոխանցում է, որ 2010 թվականից 2017 թվականը լույս տեսած փոխպատվաստման մասին հարյուրավոր հոդվածներն ուսումնասիրելով՝ հեղինակները հայտնաբերել են, որ դրանց 90 տոկոսից ավելին կարող էին գրված լինել Չինաստանում մահապատժի ենթարկված բանտարկյալների օրգանների պատվաստման արդյունքներով:
Այն փաստը, որ Չինաստանում մահապատժի դատապարտված բանտարյալներին մահվանից հետո, փաստորեն, օրգանների են բաժանում, երկրի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 2009 թվականին:
Զեկույցի հեղինակներից մեկը՝ կլինիկական էթիկայի պրոֆեսոր Վենդի Ռոջերսը, ամսագրերի խմբագրություններին, հետազոտողներին, վիրաբույժներին եւ այդ աշխատանքների հրապարակումներին մասնակցած մնացյալ անձանց մեղադրել է «օրգաններ ձեռք բերելու բարբարոսական մեթոդներ» օգտագործելու մեջ: Դրանից բացի, գիտական աշխատանքների մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ հիշատակումը, թե դոնորի համաձայնությունը ստացվել է փոխպատվաստումից առաջ, ընդհանրապես բացակայել է գիտական աշխատանքների 99 տոկոսում:
2000-ից 2017 թվականը գրախոսող գիտական ամսագրերում հրապարակվել է օրգանների պատվաստման մասին ընդհանուր 445 գիտական հոդված, որոնցում ընդհանուր առմամբ ներկայացվում էր ավելի քան 85 հազար վիրահատություն: Դրանցից 412 հոդվածների հեղինակները (92,5 տոկոս) չեն հավաստիացել, որ պատվաստված օրգանները ավելի վաղ չեն հանվել մահապատժի ենթարկված չինացի բանտարկյալների մարմնից:
Եվս 19 աշխատանքում, որոնցում պնդում կար, որ Չինաստանից դոնորական օրգանները մահապատժի ենթարկվածներից չեն վերցվել, նկարագրվում էին մինչեւ 2010 թվականն անցկացված վիրահատությունները, երբ այնտեղ սկզբունքորեն գոյություն չունեին կամավոր դոնորության ծրագրեր:
Այն մասին, որ բժիշկները փոխպատվաստման համար ստացել են դոնորի կամ նրա ազգականների համաձայնությունը, հաղորդվել է ընդամենը 6 աշխատանքում (0,2 տոկոս):
Ըստ գործող նորմատիվների՝ վիրահատությունից առաջ բժիշկները եւ հետազոտողները պարտավոր են հավաստիանալ, որ դոնորը չի առարկել մահվանից հետո իր օրգանների փոխպատվաստմանը:
Հիմա Ավստրալիայից, ԱՄՆ-ից եւ Նոր Զելանդիայից գիտնականները պահանջում են այդ հոդվածները հանել դրանք հրապարակած ամսագրերից, քանի որ դրանք խախտել են գիտական հանրույթում ընդունված էթիկական ստանդարտները, եւ յուրաքանչյուր աշխատանքով առանձին քննություն սկսել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր