Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 փետ 2019 16:42

Բանակցություննների ձևաչափը մեռելածին է՝ ամեն պահի պատերազմի վերսկսման հեռանկարով. Լևոն Շիրինյան

Բանակցություննների ձևաչափը մեռելածին է՝ ամեն պահի պատերազմի վերսկսման հեռանկարով. Լևոն ՇիրինյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Հանրապետությունը (ԱՀ) անկախության միջազգային ճանաչման ճանապարհին.
 
Ակնհայտ է, որ Արցախի հակամարտության լուծման ուղին, միջազգային իրավունքի տեսանկյունից, այսօր նույնքան հեռու է իրավական գործընթացներից, որքան և մեկ կամ երկու տարի առաջ, որքան մեկ կամ երկու տասնամյակ առաջ։ [Ֆիզիկական իմաստով հայությունը հիմնախնդիրը լուծել է հիմնավորապես, լուծել է անդարձ]։ Բանակցությունների այն ձևաչափը, երեք՝ պետությունների տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կիրառում բացառող հիմնարար սկզբունքներով, մեռելածին է՝ ամեն պահի պատերազմի վերասկսման հեռանկարով։ Սա մեֆիստոֆելյան քաղաքական գորդյան հանգույց է։
 
Իսկ ո՞րն է իրավական հեռանկարը, ինչի՞ց սկսել։ 
Միացյալ Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 2-րդ հոդվածի 2-րդ կետը հուշում է՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը պետություններին պարտավորեցնում է ընդունել, հարգել և ժողովուրդների ինքնավարությունն ու ինքնորոշումը։ Իսկ, որ արցախյան հակամարտությունն առաջացել է ռուսական «բաժանիր, որ տիրես» քաղաքականության [ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ․ hուլիս 5-ի որոշում] և համաթուրանականության հակահայ ձգտումների զուգորդումով, վաղուց ապացուցված է։ Այն հայ ժողովրդից Արցախի օտարման մի փորձ է, գաղութային հիերարխիայի կառուցման մի դասական օրինակ։ Ուստի, 1988-ից ծավալված արցախահայության պայքարը միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքներից մեկի՝ ժողովուրդների իրավահավասարության և իքնորոշման իրավունքի կիրառման օրինակ է, հակագաղութային ապստամբության ճանապարհով անկախություն ձեռք բերելու համար։ Այն Արցախի ժողովրդի անկախության պատերազմն էր։ Ուստի, հիմնախնդրի լուծումը պետք է որոնել ՄԱԿ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի Գլխավոր Ասամբլեայի 15-րդ նստաշրջանի ընդունած գաղութացված երկրներին ու ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին Հռչակագրի շրջանակներում, որի ելակետային դրույթն է՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է որոշում իր իրավական ու քաղաքական կարգավիճակը (ստատուս)։ Հռչակագիրը նախատեսում էր, որ ժողովուրդների և ազգերի իքնորոշումը պետք է իրականացվի ազատ, առանց արտաքին միջամտության՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանությամբ, նրանց ամբողջական անկախության և ազատության հաստատման համար։ Կասկածից դուրս է, որ ինչպես Հռչակագրի ընդունման օրերին, այնպես էլ (նեո)գաղութացման հետխորհրդային այլակերպման շրջանում, հետխորհրդային երկրաքաղաքական տարածքում, գաղութատիրությունը նորից խանգարում է միջազգային տնտեսական համագործակցությանը, խոչընդոտում է կախյալ (գաղութացված) ժողովուրդների սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը, հակադրվում է ՄԱԿ-ի համընդհանուր խաղաղության հաստատման իդեալին։ Ժամանակի ընթացքում, համաշխարհային զարգացմանը զուգընթաց, 1960 թվականների Հռչակագիրը, ըստ էության, հարստացավ՝ առաջընթաց ունենալով և բացահայտելով նրա բովանդակությունը հետևյալ փաստաթղթերում՝ 1970թ․ Միջազգային իրավունքի սկզբունքերի Հռչակագրում, 1975թ․ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կոնֆրանսի (OSCE) եզրափակիչ Ակտում (իքնորոշման սկզբունքը ձևակերպված է որպես իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք), 1993 թվականի հունվարի 25-ին Վիեննայի համաժողովի կողմից ընդունված Մարդու իրավուքների հռչակագրում և գործողություննների ծրագրում։
 
Միաժամանակ, կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է, որ ՄԱԿ-ը չի երաշխավորում պետությունների տարածքային ամբողջությունն այն պարագայում, երբ տարածքային փոփոխությունները տեղի են ունենում տվյալ տարածքի ժողովրդի կամքի արտահայտությանը համապատասխան։ Ավելին, միջազգային իրավունքի պաշտպանության տակ է գտնվում միայն այն պետության տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է իր կազմում գտնվող ժողովրդի (ժողովուրդների) և ազգային փոքրամասնությունների իքնորոշման իրավունքը («Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքի մասին», ՄԱԿ, 1970 թ․)։
 
Ընդսմին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում գործում է Միջազգային իրավունքի կարևորագույն «փրկիչ անջատողական սկզբունքը» («remedial secessian»),համաձայն որի (հիմնականում) անկախանալու իրավունք ունեն այն ժողովուրդները, որոնք որպես (պետական) ճնշումնեից ազատվելու վերջին միջոց ընտրում են ճնշող պետություններից անջատվելու ու անկախ պետության ստեղծելու ճանապարհը։ Միջազգային իրավունքըհակված է պնդելու, որ անջատվող ժողովուրդը լինի կայացած էթնոս ու լեզվա-մշակութային-կրոնական առումով տարբեր (district) ու անհամատեղելի տվյալ երկրի մեծամասնության (իշխող) էթնոսի հետ (Տե՜ս Սյունի Վարազ, Կոսովոն, Ղրիմն ու Ղարաբաղը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր