Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 մար 2019 13:21

Կլինիկական մահվան ուսումնասիրությունները.մեռնողի գիտակցությունը մթագնում է, իսկ տեսադաշտը՝ նեղանում

Կլինիկական մահվան ուսումնասիրությունները.մեռնողի գիտակցությունը մթագնում է, իսկ տեսադաշտը՝ նեղանումԿլինիկական մահ վերապրածների պատմությունները թունելի, պայծառ լույսի, մահացած հարազատների հետ հանդիպման վերաբերյալ միաժամանակ ե՛ւ վախեցնում են, ե՛ւ ապշեցնում: Արժե՞ արդյոք հավատալ այս վկայություններին, գուցե մահամերձության վիճակը պարզապես մեռնող ուղեղի պատրանքն է: Բելգիացի գիտնականները կարողացել են պարզել, ​​թե արդյոք իրակա՞ն են հիվանդների հիշողությունները, ովքեր դուրս են եկել կոմայից:

«Ես թռչում էի մի հսկա խողովակի վրայով: Թռիչքի զգացողությունները ծանոթ էին, նույնատիպ իրավիճակ ես զգացել էի երազում: Մտովի փորձում էի դանդաղեցնել թռիչքը կամ փոխել  նրա ուղղությունը: Եվ ստացվեց. ոչ մի վախ կամ սարսափ չկար, միայն` երանություն: Փորձեցի վերլուծել կատարվածը, եզրակացություններն ակնթարթային էին:  Այն աշխարհն, ուր հայտնվել էի, գոյություն ունի»,- պատմում է կլինիկական մահ վերապրած Վլադիմիր Եֆրեմովը:

Մահամերձության վերաբերյալ հետաքրքրությունն անսպառ է: Մենք ցանկանում ենք իմանալ հավերժական հարցի պատասխանը. կա՞ արդյոք «այնտեղ» ինչ-որ բան` կյանքի ավարտից հետո: Կլինիկական մահը վերապրածների մոտ մեծ մասամբ միեւնույն պատկերներն են` թունել, պայծառ լույս, անսովոր թեթեւություն ամբողջ մարմնով մեկ, հաճախ նաեւ մահացած հարազատների եւ մտերիմների հետ հանդիպման մասին պատմություններ:
Այս պատմություններն են, որ կարծես վկայում են հանդերձյալ կյանքի գոյության մասին: Մարդիկ մեծ մասամբ ուզում են հավատալ դրան: Իսկ կարելի՞ է արդյոք հավատալ այդ վկայություններին, գուցե դրանք մտացածին են: Բայց չէ՞ որ ստի դետեկտորների կամ ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարելի է պարզել՝ սու՞տ են դրանք, թե՞ ոչ:

♦ Կա  տարածված մի վարկած, որն ընդունում են բազմաթիվ  բժիշկներ, ըստ որի մեռնողի գիտակցությունը մթագնում է, իսկ տեսադաշտը՝ նեղանում:  Թունելի տեսիլքը պարզապեստեսադաշտի նեղացման արդյունք է, իսկ սպիտակ լույսը՝ վիրաբուժական կամ ինտենսիվթերապիայի սենյակի լամպը:
♦ Ըստ մեկ այլ վարկածի՝ պայծառ լույսի կամ հանդերձյալ կյանքի տեսիլքը կարող են լինել զգայախաբության արդյունք, ուղեղի օրգանական ախտահարման հետեւանք, նույնիսկմեռնողի հոգեբանական պաշտպանական հակազդում:
Բելգիայի Լիեժյան համալսարանի հետազոտողները ստեղծել են մի մեթոդ, որը կօգնի պարզել, թե ինչքանով են իրական կլինիկական մահ վերապրած հիվանդների տպավորությունները՝ արդեն դրամատիկ իրադարձություններից հետո: Բանն այն է, որ ուղեղը կարող է պահել ինչպես իրականում ապրած հիշողությունները, այնպես էլ սեփական երեւակայությունները` գրքերից եւ այլ հորինվածքներից վերցված: Բայց այդ հիշողությունները պահվում են ուղեղի տարբեր գոտիներում, եւ նրանց ակտիվացման ժամանակ ներառում են երկու տարբեր մեխանիզմներ: Այսպիսով ուղեղի տոմոգրամայի միջոցով այնքան էլ դժվար չի լինի պարզել, թե իրակա՞ն են մահվան հիշողությունները, թե՞ ոչ: Գիտնականներն աշխատել են այն մարդկանց հետ, ովքեր թմբիրի մեջ են եղել: Նրանք հարցում են արել առօրյա կյանքի իրական դեպքերի, ապա նաեւ մահամերձության մասին` արձանագրելով ուղեղի աշխատանքն այս կամ այն հիշողությունների ժամանակ: Այնուհետեւ հիվանդների ուղեղի գործունեությունը համեմատել են  այն մարդկանց ուղեղի աշխատանքի հետ, ովքեր երբեք կոմայի մեջ չեն հայտնվել:
Արդյունքները զարմանալի են եղել, բայց տալ հստակ պատասխան, թե կա՞ արդյոք կյանք մահվանից հետո, ցավոք, ինչպես եւ նախկինում, ասել հնարավոր չէ: Կլինիկական մահվան հիշողությունները եղել են ավելի քան իրական, որոնք սակայն տարբերվել են իրական կյանքի հիշողություններից` պատկերները եղել են ավելի հստակ ու պայծառ:
Ըստ էության, մահամերձի ուղեղը պետք է աշխատի անկանոն՝ ընդհատումներով, քանի որ այդ պահին օրգանիզմը շարքից դուրս է գալիս: Այնուամենայնիվ, բելգիացի գիտնականների փորձարկումները պարզել են, որ այդ պահին հիվանդների ուղեղն աշխատել է ավելի հստակ, քան նորմալ կյանքի ժամանակ:
Պրագմատիկ գիտնականները դեռ առաջարկում են այս ֆենոմենի բժշկական մոդելի բացատրությունը: Մասնագետները ենթադրում են, որ մարմինը թողնելու պատրանքը ընկալվում է որպես իրական՝ տվյալ գոտում նեյրոնների դիսֆունկցիայի շնորհիվ: Հնարավոր է մահանալիս ուղեղն «առաջացնում» է մի հետաքրքրաշարժ պատմություն մեզ համար, բայց մենք զգում ենք այն որպես բացարձակապես իրականություն: Ընդ որում, այս բացատրությունը միայն վարկած է: Չնայած Լիեժյան ինստիտուտի աշխատակիցների փորձն անշուշտ շատ հետաքրքիր է, այնուամենայնիվ, հանդերձյալ կյանքի ո՛չ բացակայությունը եւ ո՛չ էլ իրականությունն այն չի ապացուցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր