Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

10 օգոս 2019 10:00

BBC-ի հրապարակումից հետո հանրությունը սկսելու է չհավատալ հեղափոխությունից հետո իրավական համակարգին

BBC-ի հոդվածն ուղիղ հարված է Հայաստանի այս գործընթացներում վերականգնվող իրավական համակարգին։ Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուք սոցիալական ցանցում իր նախաձեռնած bRightTalk ֆորմատով զրույցի ժամանակ։ Վերջինս Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցելիս անդրադարձավ BBC ռուսական ծառայության հոդվածին այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում արցախյան ուժայիններն են կրակել ցուցարարների ուղղությամբ, իսկ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը/Օգանովսկին/։
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ըստ հոդվածում հրապարակված նյութերի՝ Օգանովսկին հրամայել է կրակել, ուրեմն քրեական գործի շրջանակներում նա պետք է լիներ մեղադրյալ, իսկ այսօր արդեն ամբաստանյալ։ Այնինչ միևնույն գործի շրջանակներում նա  վկայի կարգավիճակում է։
«Նշանակում է, որ դեռ իր մասով քննություն է գնում։ Եթե 10 սպանվածների մասով քննություն է գնում, ուրեմն դա գաղտնի տեղեկություն է։ Եթե դա գաղտնի տեղեկատվություն է, որը հրապարակվել է, ապա նշանակում է՝ ցանկացած ամբաստանյալ կարող է իր պաշտպանությունն ավելի լավ պատրաստել», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի կարծիքով սա նպատակադրված ինֆորմացիա է՝ եթե անգամ չկարողանան Օգանովսկուն որպես մեղադրյալ ներգրավել, ապա գոնե հանրությունն իմանա, թե ով ինչ է արել. «Այդ պարագայում էլ, սակայն, կասկածները մնալու են։ Մարդիկ նիհիլիստական մոտեցումներով են վերաբերվելու իրավապահ մարմիններին։ Սկսելու են չհավատալ հեղափոխությունից հետո իրավական համակարգին», - ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ այդ պարագայում հանրությունը հարց կտա, եթե գիտեն՝ ով է մեղավորը, ապա ինչու համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվում։
Վերջինս ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժը շարունակելու է պնդել, որ Մարտի 1-ի գործով բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխան տան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ին ՀՔԾ լրատվական բաժնից հայտնել էին, որ BBC ռուսական ծառայությանը «Մարտի 1»-ի գործով որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։ «2019թ. հուլիսի 4-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ՝ «Մարտի 1»-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 2019թ. հուլիսի 9-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ այդ հարցերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության շահերից», - ասել էին ՀՔԾ լրատվական բաժնից։
Իսկ գլխավոր դատախազությունն էլ հայտարարել էր, որ նման տեղեկություններ նախաքննական մարմինը չունի։ «2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում»,- ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր